«Առավոտ»-ն ավելի վաղ գրել էր, որ «Երեւան» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Լեւոն Իվանյանը ցանկանում է հիմնել Հայաստանում միակ լուսապատկերային թատրոնը: Ռեժիսորի խոսքով` այդպիսի թատրոն անգամ ԱՊՀ երկրներում չկա:
Որպես օրինակ Իվանյանն ասաց, որ լուսապատկերային թատրոնում կարելի է ցուցադրել ամերիկյան «Հաբբլ» աստղադիտակի` վերջին տարիներին արված լուսանկարները եւ տեսանյութերը. «3D անիմացիոն մեթոդներով ցուցադրվելու դեպքում հանդիսատեսը «հայտնվում» է տիեզերքում: Դա իրականության եւ ֆանտաստիկայի միաձուլում է: Նախատեսում ենք ցուցադրել նաեւ BBC-ի ուսումնաճանաչողական ֆիլմերը: Մեր դահլիճի(տես` լուսանկարներում) էկրանն այնքան մեծ է, որ հանդիսատեսն իրեն «զգում» է պատկերի մեջ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Իվանյանը:
Նրա փոխանցմամբ` թատրոնի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն հովանավոր ունենալու դեպքում այդ եզակի նախաձեռնությունը շատ ավելի արագ կյանքի կկոչվի: «Մոտ 300.000 դոլար արժե նման թատրոնի տեխնիկական հագեցվածություն ապահովելը»,-տեղեկացրեց ռեժիսորը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ