Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակչուհին հսկիչ-դրամարկղային կտրոնով շահել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենա: Այն դեռեւս պետհամարանիշներ չունի: Դրա արժեքը 5 միլիոն դրամ է: Շահողը՝24-ամյա աղջիկը որպես վաճառող աշխատում է քաղաքի մթերային խանութներից մեկում: Նա ասաց, որ փետրվարին կայացած խաղարկությունը վերջինն է, այլեւս հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով խաղարկություններ տեղի չեն ունենա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ