Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք ավտոմեքենա տղամարդկանցից վատ չեն վարում

Մարտ 19,2016 17:23

«Yerevan Mall»-ի հարակից տարածքում անցկացվեց ավտոմոբիլային սպորտի կանանց ձեւավոր վարման Հայաստանի առաջնության 1-ին փուլը՝ նվիրված մայրության եւ գեղեցկության տոնին:

Առաջնությանը մասնակցեցին Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի կանանց ակումբի անդամ 11 կին վարորդներ: Նրանք մրցեցին ինը վարժությունից, սկսած դեպի առաջ ու ետ օձաձեւ վարումից, վերջացրած զուգահեռ եւ հետադարձ ճիշտ կայանումով:

Ավտոմատ եւ մեխանիկական փոխանցման տուփերով Մերսեդես մակնիշի երկու ավտոմեքենա տրամադրել էր «Մոբիլ Ստարտ» ավտոդպրոցը եւ մասնակիցները ազատ էին ընտրության մեջ:скачанные файлы скачанные файлы

Ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի կանանց ակումբի ղեկավար Իրինա Բելուբեկյանը, որն առաջնության կազմակերպիչն է, Aravot.am-ին ասաց. «Այսօր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ղեկի առջեւ տեսնելը սովորական է դարձել: Փոխվել են ժամանակները, կյանքը,  մտածելակերպը, կյանքն ընդհանրապես: Մեքենա վարելը կնոջ համար դարձել է պահանջ. պետք է երեխաներին դպրոց տանել, հասնել աշխատանքի եւ այլն:

Կանանց մասնակցությամբ ավտոմոբիլային սպորտը Հայաստանում բավականին հետաքրքիր է դարձել որպես մարզաձեւ: Առաջնության երկրորդ փուլը կկայանա ապրիլի վերջին եւ երկու փուլերի հանրագումարով կորոշվեն կանանց ձեւավոր վարման հանրապետության չեմպիոնն ու մրցանակակիրները»:

Հարցին, թե կարծիք կա, որ կանայք վատ վարորդներ են, Իրինա Բելուբեկյանը պատասխանեց. «Համաձայն չեմ: Կանայք ավելի կարգապահ եւ ուշադիր են ղեկի առջեւ: Իհարկե, վատ վարողներ էլ կան: Բայց տղամարդկանց մեջ էլ այդպիսիք քիչ չեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031