Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դինգո». «Յունիգրաֆ իքս»-ի բաց թողած կենդանիները ծայրահեղ վատ վիճակում են

Մարտ 19,2016 16:46

Շների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» հասարակական կազմակերպությունը արդեն ահազանգեր է ստացել առավոտյան «Ֆունիգրաֆ իքսի» բաց թողած ամլացած թափառող շների մասին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց հասարակական կազմակերպության անդամ Գոհար Մանուշակյանը:

«Ահազանգեր ենք ստացել, որ հյուծված վատ վիճակում են: Ոչ մի բան չի փոխվում, ամեն ինչ նույնն է, կենդանիները ծայրահեղ վատ վիճակում են՝ թարախակալած, իրենց վզկապները վզներին կապված են:  Այդ կենդանիները նորմալ մշակումներ չեն ստանում: Նախորդ անգամ մենք մի քանի կենդանի բռնեցինք լրատվամիջոցները տեսան, թե ինչ վիճակում են՝ բորբոքված, թարախակալած: Այսօր ահազանգեցին, որ  ձագեր կան շատ վատ վիճակում են, ամբողջովին թարախակալած են վերքերը, իրենք ծայրահեղ վախեցած են»,- ասաց նա:

Նա մեզ հայտնեց, որ երբ որ մի քանի օր առաջ «Յունիգրաֆ իքսի» խնամքի տակ գտնվող իրենց  շներին գնացել են վերցնելու արդեն իսկ մի քանի հատ  շան դի են նկատել, որոնք հյուծված վիճակում են եղել. «Մնացած շները այն վիճակում էին, որ սկսել էին այդ դիերն ուտել: Շները ծեծված են, ահավոր վախեցած, ճաշի բորբոսի հաստությունը հասնում էր 3 սմ-ի: Այսինքն՝ իրենք հիմա մեր բերանը փակելու համար ձեւ են թափում, որ  ստերջացնում են, ամորձահատում են, բայց արդեն քանի դեպք է եղել, անգամ նկարներն են ուղարկել, իրենց այդ վզկապով շները քաղաքում սատկած վիճակում: Այսինքն՝ մի քանի օր հետո չումկայից սատկում են»:12721997_1156846010994550_1682084065_n

12325142_1156846090994542_1408291683_nՄեր նկատառմանը, որ «Յունիգրաֆ իքսից» վստահեցրել էին, որ բոլոր կենդանիները նաեւ պատվաստում են ստանում, Գոհար Մանուշակյանը պատասխանեց. «Ոչ մի պատվաստանյութ չեն ներարկում, որովհետեւ պատվաստանյութը ներարկելուց հետո մեր կազմակերպությունը, բոլոր նորմալ կազմակերպություններն ու անասնաբույժները այդպես են անում՝ 14 օր  կենդանին պետք է կարանտին անցնի, այսինքն՝ ոչ մի այլ կենդանու հետ շփում չունենա, օտար տարածքում չլինի, որպեսզի պատվաստանյութն ազդի: Հակառակ դեպքում՝ եթե հանկարծ կենդանին ընկնում է մի միջավայր, որտեղ կա այդ հիվանդություններից մեկը, ինքը մի անգամից վարակվում է: Իրենք կարանտին չեն անցնում եւ հիվանդ վիճակում են բաց թողնվում: Մինչեւ այդ ամենն անելը այնտեղ պետք է սանիպիդկայանն այցելի եւ այդ հիվանդությունները ստուգի, որովհետեւ այնտեղ խայտառակ վիճակ է: Այդ պայմաններում անգամ դիակները չի կարելի պահել, ուր մնաց առողջ կենդանիներին, որ այնտեղ պահում են: Բոլոր վանդակներում արյուն, բոլոր վանդակների շների քթերից թարախ է գալիս, աչքերը թարախակալած, շների մեծ մասը հազում է, այսինքն՝ դա եւս չումկայի նշան է, իսկ թե հոգեպես ինչ վիճակում են՝ ինձ թվում է նկարագրել պետք չի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարները՝ «Դինգո թիմի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031