Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում «Բոինգ 737-800» ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել է 62 մարդ:
ՀՀ Նախագահը խնդրել է կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ախր որքա՞ն կարելի է ամեն առիթ-անառիթ ցավակցական հեռագրեր ուղարկել այն էլ նախագահականի մակարդակով: Վերևներում նստած որևիցե մեկը ինքնասիրություն ու՞նի: Որքա՞ն կարելի է պետության առաջին դեմքի կարգավիճակը շահարկել հարևան ու հեռու երկրներում գազի պայթյունի, հասարակական տրանսպորտի վթարի և զուտ տեղական նշանակության այլ կարգի աղետների դեպքում: