Ահաբեկչական նոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլում՝ Թաքսիմ հրապարակի մերձակայքում։ Այս մասին հաղորդում է թուրքական Radikal լրատվական կայքը։
Նախնական տվյալներով պայթյունի հետևանքով կան վիրավորներ։ Հաղորդվում է 2 զոհի և 7 վիրավորի մասին։ Ոստիկանությունը փակել է հրապարակ տանող փողոցը։ Առկա է երկրորդ պայթյունի վտանգը։