Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք դիվանագետները հարգել են ԱՍԱԼԱ-ի գործողություններին զոհ գնացած դիվանագետների հիշատակը. «Հաբերլեր»

Մարտ 19,2016 12:46

Ֆրանսիայում հավատարմագրված թուրք դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել ԱՍԱԼԱ-ի գործողություններին զոհ գնացած թուրք դիվանագետների հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Հիշատակման արարողությունները տեղի են ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Միջոցառմանը ներկա Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանի առաջին տեղակալ Ալի Օնաները իր խոսքում նշել է. «Մենք այստեղ ենք Փարիզում զոհված մեր գործընկերների և Թուրքիայի քաղաքացիների հիշատակը հարգելու համար, որոնք զոհ են գնացել ԱՍԱԼԱ ահաբեկչական կազմակերպության հետևանքով»։

Տեղեկացնենք, Հայաստանի ազատագրության գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) մի քանի գործողություններ է իրականացրել Ֆրանսիայում, որոնց հիմնական թիրախն այդ երկրում հավատարմագրված թուրք դիվանագետներն էին։ Այսպես, 1975թ. հոկտեմբերի 24-ին Փարիզում սպանվել է Ֆրանսիայում հավատարմագրված Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Էրեզը և նրա վարորդ Թալիփ Յեները։ 1979թ. դեկտեմբերի 22-ին Փարիզի փողոցներից մեկում սպանվել է Փարիզի մշակույթի և զբոսաշրջության հարցերով խորհրդական Յըլմազ Չոլփանը։ 1981թ. մարտի 4-ին սպանվել է Թուրքիայի դեսպանատան աշխատանքային խորհրդական Ռեշաթ Մորալը։ Նույն օրը սպանվել է նաև դեսպանատան կրոնական հարցերով աշխատակից Թեջելի Արըն։ 1981թ. սեպտեմբերի 24-ին սպանվեց Թուրքիայի դեսպանատան անվտանգության հարցերով ատաշե Ջեմալ Օզենը։ 1983թ. հունիսի 15-ին էլ Փարիզում սպանվեցին Թուրքիայի քաղաքացիներ Հալիթ Յըլմազն ու Հուսեյն Մեմիշը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031