ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ մարտի 19-ին, տեղական ժամանակով ժամը 04.42-ին Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանի տարածքում Բոինգ 737-800 ինքնաթիռը № 981 չվերթն իրականացնելիս վայրէջքի ժամանակ կործանվել է:
Ըստ նախնական տվյալների ինքնաթիռում գտնվել է 62 մարդ (55 ուղևոր և անձնակազմի 7 անդամներ): Վթարի հետևանքով ինքնաթիռի բոլոր անդամները զոհվել են:
Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթապահի օգնականի հետ, ով հայտնել է, որ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաեւ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ճշտում է զոհերի մեջ ՀՀ քաղաքացիների առկայությունը։ Նախնական վարկածով վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն են։
Newsru.com-ը տեղադրել է Դոնի Ռոստովում այսօր՝ մարտի 19-ի գիշերը ուղեւորատար օդանավի կործանման պահը: