Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի է ենթարկվել Դուբայ-Դոնի Ռոստով թռիչքն իրականացնող օդանավը, զոհվել է 62 մարդ. «ՌԻԱ Նովոստի»

Մարտ 19,2016 12:05

Fly Dubai ավիաընկերությանը պատկանող Boing 737-800 օդանավը վթարի է ենթարկվել Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանի մերձակայքում, ինչի հետևանքով զոհվել է 62 մարդ։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, օդանավը վթարի է ենթարկվել Մոսկվայի ժամանակով  3:40՝ երկրորդ անգամ վայրէջքի փորձի ժամանակ։ Հետաքննություն իրականացնող կոմիտեն հայտնել է, որ օդանավը պայթել է երկրին դիպչելիս անմիջապես հետո։

Նշվում է, որ վայրէջքից առաջ, օդանավը շուրջ երկու ժամ պտտվել է օդանավակայանի շուրջ։ Հաղորդվում է, որ վթարի պատճառ կարող էր լինել վատ եղանակային պայմանները։

Օդանավի վթարի հետևանքով զոհվել է 62 մարդ, որոնցից 7-ը անձնակազմի անդամներ։ Զոհվածների թվում 4 երեխա է եղել։ Ավիավթարին զոհ դարձած մարդկանց մեծամասնությունը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ Անձնակազմի անդամները տարբեր երկրների քաղաքացիներ են եղել։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Fly Dubai ավիաընկերության հրապարակած տվյալներով զոհվածներից 44-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, 8-ը՝ ուկրաինացի, 2-ը՝ հնդիկ և մեկը՝ ուզբեկ։ Ռուսաստանի ԱԻՆ-ը հրապարակել է զոհվածների ամբողջական ցուցակը։

Դոնի Ռոստովի օդանավակայանը դադարեցրել է իր աշխատանքները մինչև կիրակի օրը՝ ժամը 00:00-ն։ Փրկարարներն այժմ աշխատանքներ են իրականացնում զոհվածների մարմինները հայտնաբերելու ուղղությամբ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031