«Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը մարտի 19-ին բաց թողեց ամլացված թափառող շների: Նրանց մի մասին բաց են թողել Կենտրոն վարչական շրջանում, մյուս մասին՝ Մալաթիա-Սեբաստիայում:
Կազմակերպության լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը ասաց, որ «Յունիգրաֆ իքսը» քաղաքապետարանի պատվերով իրականացնում է պայքար թափառող կենդանիների դեմ եւ պարբերաբար տարբեր վարչական շրջաններում բաց է թողնում ամլացված կենդանիներին. «Ստերիլիզացման նպատակն այն է, որ կենդանիներն այլեւս սերունդ չտան եւ նվազեցվի նրանց քանակը Երեւան քաղաքում: Այսօր հերթական կենդանիների բաց թողման օրն է: Մոտավորապես 50 թափառող կենդանի է ստերիլիզացվել»:
Նա նշեց, որ պայքարն իրականացվում է երկու մեթոդով՝ թափառող կենդանիների մի մասը ստերիլիզացվում, բաց են թողնվում, մյուս մասը քնեցվում է. «Ստերիլիզացումը ծախսատար գործընթաց է, մոտ 12-15 հազար դրամ է ծախսվում, բայց դրա մեջ մտնում է նաեւ պատվաստումը մի շարք հիվանդությունների դեմ: Այդ ստերիլիզացված կենդանիները մի շարք հիվանդությունների դեմ պատվաստված են, այդ թվում նաեւ կատաղության դեմ: Վիրահատությունից հետո մոտավորապես 10-12 օր մնում են մեր կլինիկայում, պատվաստվում են նոր են բաց թողնվում: Ստերիլիզացված թափառող կենդանիների վզին վզկապներ կան, դրանք տարբերանշաններ են, որ իմանան, որ այդ կենդանիները ստերիլիզացված են»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ