Վստահեցնում է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը
– Տիկին Զոհրաբյան, մամուլը գրել էր, որ նախօրեին դուք, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու Զարուհի Փոստանջյանը, Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկու եւ ԵՄ բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ մոտ երկու ժամ եղել եք Կասկադի հարեւանությամբ գտնվող ռեստորաններից մեկում։ Եղե՞լ է նման հանդիպում։
-Գիտեք, ինձ շարունակում է զարմացնել ամենուր դավադրություններ փնտրելու հայկական ազգային-ավանդական մղումը։ Նախ, ձեր նշած ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան Եվրոպական Միության արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկրների վարչության պետ Դիրք Շուբելն էր, ով նաև Հայաստանի հետ նոր համաձայնագրի գլխավոր բանակցողն է:
Այո, մենք միասին ճաշել ենք, քննարկել ենք Հայաստան- ԵՄ նոր համաձայնագրին առնչվող հարցեր, զրուցել ենք մի շարք այլ հարցերի շուրջ եւս։ Որեւէ դավադրություն չի ծրագրվել եւ չենք պատրաստվում ծրագրել։
Կարդացեք նաև
Մարիամ ԱՐՍԵՆՅԱՆ