Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռացված պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվե՞ն. «Հրապարակ»

Մարտ 19,2016 10:58

Օրերս հայտնի դարձավ, որ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում բացահայտումների պատճառով իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել Կոտայքի մարզի Եղվարդի սոցիալական ծառայության պետ Լավրենտ Գեւորգյանը, Արագածոտնի մարզի Աշտարակի պետ Սասուն Ադամյանը, Թալինի պետ Արթուր Կարապետյանը։ Մեր տեղեկություններով, արդեն նախկին պաշտոնյաները սոցիալական հատկացումների ծրագրում ընդգրկել էին իրենց ծանոթ-բարեկամներին, ազգուտակին, որոնց մեծ մասը բարձր աշխատավարձ է ստացել։

Մեզ հաջողվեց ճշտել նաեւ, որ այս ստորաբաժանումներում 5 աշխատակցի էլ նկատողություն են տվել, որոնք անզգուշությամբ մասնակից էին դարձել վերադասի խարդախություններին։ Մյուս մարզերում իրականացված ստուգումների արդյունքները դեռ հայտնի չեն, սակայն խնդիրն այն է, թե հայտնաբերված չարաշահումների հետ կապված տվյալ պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվե՞ն, թե՞ կբավարարվեն միայն նրանց պաշտոնից հեռացնելով եւ դրա շուրջ շոու սարքելով։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031