ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ հայտարարել է, թե այնքան էլ ճիշտ չէ լրիվ քաղաքականացված խորհրդարան ունենալը, և այնտեղ պետք չեն միայն ճառեր ասող մարդիկ, քանի որ, եթե հարցնենք ժողովրդին, ապա կտեսնենք, որ խորհրդարանում չխոսող շատերը ժողովրդի համար տեղերում ավելի շատ գործ են անում, քան ճարտասանները: Հանրապետական խմբակցության ղեկավարից այլ բան լսելը և խորհրդարանի մասին այլ պատկերացումներ սպասելը անկասկած անիմաստ կլիներ:
Բանն այն է, որ եթե խորհրդարանը Հայաստանում լինի իսկապես քաղաքական օրգան, ապա Հանրապետական կուսակցության գրեթե ամբողջ խմբակցությունը, այդ թվում և՝ խմբակցության ղեկավարը պետք է հրաժեշտ տային այդ օրգանին: Սակայն Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունն, իհարկե, ունի այլ ենթատեքստ և այլ հասցեատեր:
Բանն այն է, որ Հայաստանում տեղի ունեցող ներիշխանական ակտիվ խմորումները առաջ են բերել մի շարք խնդիրներ, որոնք սրվում են հատկապես այն պատճառով, որ ոչ ոք չգիտի, թե ինչ ծրագրեր ունի Սերժ Սարգսյանը և ով ինչ տեղ ունի այդ ծրագրերում: Իսկ Սերժ Սարգսյանը անում է հակասական քայլեր՝ թույլ չտալով, որ իշխանության թևերը կարողանան որևէ հստակ կողմնորոշում ունենալ առկա զարգացումների մասով:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: