Արդի դարաշրջանում յուրահատուկ մարտահրավերներ են առաջ եկել, որոնք բնորոշ են գրեթե բոլոր երկրներին, ինչպիսիք են օրինակ ահաբեկչությունը, տնտեսական աճի, մարդկանց բարեկեցության ու կրթական մակարդակի ապահովումը: Սակայն մեր խնդիրն է պարզել այն կարևորագույն մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի առջև պետականաշինության այս փուլում:
«Ամերիկայի Ձայն»-ին տրված հարցազրույցում Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը որոշակի դրվատանքով է խոսում տնտեսության բնագավառում, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ապրելակերպի մակարդակում և կառավարության կողմից ժողովրդին մատուցվող ծառայությունների որակում Հայաստանի ձեռքբերումների մասին: Սակայն նա նշում է նաեւ, որ կան օբյեկտիվ պատճառներ, որոնք դժվարություններ են ստեղծում Հայաստանի հետագա զարգացման ճանապարհին։ Այդ դժվարություններից նա մասնավորապես առանձնացնում է Ռուսաստանի տնտեսության անկման ազդեցության փաստը: Դեսպանը նշում է նաեւ մի շարք մարտահրավերներ, որոնց համար Հայաստանի կառավարությունն ունի լուծումներ գտնելու ու դրանք հաղթահարելու կարիք։
Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: