«Առավոտը» ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին հարցրեց՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց քաղաքական ուժ ստեղծելու եւ 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու լրջագույն ակնկալիքների մասին: Մտավախություններ կա՞ն, որ ՀՀԿ-ի ծրագրերն ու հավակնություններն այսպիսով խառնվում են: Դուք այս կուսակցության ստեղծումն ու հավակնություններն ընկալո՞ւմ եք իբրեւ Ռոբերտ Քոչարյանի վերադարձ մեծ քաղաքականություն:
«Իսկ նորությո՞ւն է, որ պարոն Օսկանյանը ուզում է կուսակցություն ստեղծել: Այդ մասին նա խոսել է տարիներ առաջ, խոսում է նաեւ այսօր, կստեղծի, կտեսնեմ՝ ինչ գաղափարախոսություն ունի, ինչ ձգտումներ, ովքեր կլինեն անդամները, եթե փաստը լինի, կտամ նաեւ այդ փաստի գնահատականը: Այս պահին չկա ոչինչ, չեղած բանի մասին ի՞նչ ընկալում կարող է լինել՝ ոչ մի: Քոչարյանի մասին անգամ Օսկանյանը դեռ ոչինչ չի ասել, կլինի ռեալ բան՝ կխոսեմ»,- ասաց Մարգարիտ Եսայանը:
Կարդացեք
«Առավոտ» օրաթերթ
18.03.2016