Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական մեթոդները ցրտահարության դեմ

Մարտ 19,2016 17:00

«Կորիզավոր պտղատու այգիներն անհրաժեշտ է ծխածածկել եւ առատ ոռոգել». գյուղատնտեսության նախարարությունը այսպիսի sms-ներ է ուղարկում մեր քաղաքացիներին՝ զգուշացնելով, որ հատկապես մարտի 18-19-ի գիշերը սպասվում է ցրտահարություն: Նախօրեին ԱԺ-ում գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ հորդորեց այդ մեթոդներով դիմակայել ցրտին:

1-2
Իսկ ահա երեւանյան ֆերմերները նախարարի հորդորը թողած՝ իրենց ծիրանենիները, բողբոջած ծառերը ցրտից պաշտպանելու այլ մեթոդների են դիմում: Ով տանը ինչ տաք ծածկոց, «դոշակ ու վերմակ» ունի՝ բերում փաթաթում է ծառերի վրա: Բանը հասել է նրան, որ անգամ մանկական վերմակն են տնից բերում՝ ծառերին փաթաթելու համար:
Ի տարբերություն այս հայկական մեթոդների՝ արտերկրում հատուկ ծխագնդիկներ են վաճառում, ոչ թե մերոնց նման ծղոտից ինքնաշեն ծխակույտ պատրաստում: Նաեւ օգտագործում են ցողապատման մեթոդը՝ ցողը շաղ են տալիս, այն սառցակալում է եւ պաշտպանում բողբոջները:
Լուսանկարները՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031