«Ազատություն» ռ/կ. Բրյուսելում այսօր ձերբակալվել է փարիզյան ահաբեկչության հիմնական կասկածյալ Սալեհ Աբդեսլամը։
Համաձայն տեղական լրատվամիջոցների՝ ոստիկանության հատուկ գործողության արդյունքում ձերբակալված Աբդեսլամը վիրավորվել է ոտքից։ Նրան ձերբակալել են Բելգիայի մայրաքաղաքի Մոլենբեեկ արվարձանում։
Ավելի վաղ Բելգիայի դատախազությունը հայտարարել էր, որ Աբդեսլամի մատնահետքերը հայտնաբերվել են բրյուսելյան մի բնակարանում։ 26-ամյա կասկածյալը նախքան 130 մարդու կյանք խլած փարիզյան ահաբեկչությունը ապրել էր Մոլենբեեկում։ Ենթադրվում է, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված ահաբեկչության կազմակերպման գործում առանցքային դեր է խաղացել։