Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը շոկի մեջ է գցել գյումրեցի անօթեւան կանանց (Տեսանյութ)

Մարտ 18,2016 23:23

Ինչպես տեղեկացրել ենք, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ այսօր 13 բնակարան նվիրվեց գյումրեցի անօթեւաններին: Այս մասին այսօր Գյումրիում հայտնեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:«Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնությունն է սա, ընկերության միջոցների հաշվին ձեռք է բերվում 10 բնակարաններ, որոնք, վստահեցնում եմ, կբաշխվեն առավելագույն վատթարագույն վիճակում գտնվող ընտանիքներին:

IMG_2504

Բացի դրանից, ընկերության կոլեկտիվի անձնական միջոցների հաշվին ձեռք կբերվեն եւս երկու բնակարան եւ մի բնակարան ընկերության արհմիութենական ընկերության կողմից: Ընդհանուր առմամբ, մեր ընկերության կողմից կլինի 13 բնակարանների ձեռք բերում եւ բաշխում Գյումրի քաղաքում», -ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը:

Երկու ընտանիքների հետ տեղում կնքեցին պայմանագրեր՝ նրանց բնակարաններ հանձնելու: Բնակարան ստացող կանանց հուզմունքին չափ ու սահման չկար. Իզաբելա Չիմանյանը, որի ընտանիքը բաղկացած է 5 անդամից, անչափահաս երեխա ունի, տղան հիվանդ է, պատմեց հետեւյալը. «Երեկ իրիկուն ես իմացա, որ ինձ բնակարան են տալիս, չեք պատկերացնի՝ ինչ կատարվեց ինձ հետ. այնպես էի հուզվել, շոկի մեջ էի: Ես չէի սպասում. անօթեւանի կարգավիճակ չունենք, չէի էլ սպասում, որ մեզ տուն տան: Իմ տնակը Ավոտակայան տնակային թաղամասում է, 26 տարի է ամուսնացած եմ, 26 տարի էլ տնակի մեջ են, իմ երեխեքը տնակի մեջ են ծնվել ու մեծացել: Անսպասելի էր, որ տուն չես կորցրել ինչ հույս ունենաս, թե քեզ տուն պիտի տան: Ճիշտն ասած, Հայկ Բարսեղյանն էր եկել՝ «Սոս Գյումրի» խմբից, լուսանկարեց, տղաս, որ հիվանդ է, ասաց, որ մի բան կանենք, եթե տուն էլ չլինի, այնպես կանենք, որ գոնե երեխուն վիրահատեն: Երեկ իրիկուն զանգահարեց Հայկ Բարսեղյանը, հարցրեց՝ կարո՞ղ ենք գալ, ասի ինչի՞ չեք կարող, եկան, խոսացին ու ասին՝ գիտեք մենք ձեզ անակնկալ ունենք, տուն ենք ձեզ տալու, պատկերացրեք ինչ կատարվեց…», պատմեց տիկինը:

Նա չգիտեր, թե քանի սենյականոց են իրենց տալու, սակայն ասաց, որ ինչքան շուտ տեղափոխվեն, այնքան լավ կլինի, քանի որ այլեւս անհնար է տնակի մեջ հիվանդ երեխայի հետ ապրելը: ՀԷՑ-ը թեեւ իր բնակարանները նվիրեց Սամվել Բալասանյանի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին, սակայն նախաձեռնողը եղել է Հակ Բարսեղյանի «Սոս Գյումրին». քանի որ ՀԷՑ-ի կողմից եղել է պայման գումարն անհատ անձին չփոխանցելու, իսկ ֆոնդ բացելը երկար պատմություն է, ուստիեւ Հայկ Բարսեղյանը դիմել է քաղաքապետարանի օգնությանը:

Մյուս բնակարանը հանձնվեց միայնակ մորը՝ Աստղիկ Թադեւոսյանին, որը երեք մանկահասակ երեխաների մայր է: Այս կինը պատմեց, որ երեկ ուշ ժամի իրենց այս մասին հայտնել է Հայկ Բարսեղյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Շատ երկար կյանք Սամվել Կարապետյանին եւ ամենայն հաջողություններ: Երեւում է, նա իսկապես հազվագյուտ ՀԱՅ ՄԱՐԴ Է!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031