Հայաստանում զբոսաշրջիկների թիվը նվազել է 1%-ով: Այս մասին հայտարարում են ոլորտի պատասխանատուները եւ որպես զբոսաշրջային ոլորտի աճը խթանող գործոն են նշում թանկարժեք հյուրանոցների բացելը:
Արդյոք Հայաստանին պետք են մեծ թվով բարձրակարգ հյուրանոցներ, թե՝ մատչելիներն ավելի շատ պահանջարկ ունեն: Մեր երկիր այցելած զբոսաշրջիկների քանի՞ տոկոսն է օգտվում հյուրանոցային ծառայություններից, արդյոք Գառնի-Գեղարդն ու մյուս պատմամշակութային կոթողները շարունակում են հետաքրքրություն առաջացնել օտարերկրացիների շրջանում, ի՞նչ նոր բան պետք է մատուցել օտարերկրացիներին՝ Հայաստանն ավելի գրավիչ դարձնելու համար, այս մասին կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Վաղուայ համարը կը կանխեմ որպէս արտասահմանեան զբօսաշրջիկ որ ամէն տարի Հայաստան կ`այցելէ 1969 -էն ի վեր առանց երբեք հիւրանոց մտնելու -պարզապէս այն պատճառաւ որ մէկ ամիսէն աւելի կը մնամ եւ ի վիճակի չեմ հիւրանոց վարձելու քանի իմ միջակ պիւտժէս չի ներեր;
Ինծի նման հազարներ կան որ հիւրանոցներու մէջ ապրելու կարողութիւնը չունին;Այս մասին շատ կը խօսուի բայց ոչինչ կը կատարուի;Անհատական վարձուորներն ալ սկսած են նոյն քաղաքականութիւնը վարել` տարուէ տարի գիները բարձրացնելով` ցաւօք այս ընթացքով կրնայ ամէն տարի նուազիլ մեր նմաններուն թիւը;Միջերկրականի շուրջ կան դրախտային երկիրներ -ծովամերձ-արեւոտ և պատմական անցեալով հարուստ որոնք կ`առաջարկեն 50% նուազ գիներով ընդունիլ մեզ;
Հայաստանի մէջ մրցակցութեան հոգիէ շատ հեռու են մեր գործիչները;
Ոչ հայ զբօսաշրջիկը Հայաստան կու գայ որպէս Աստուածաշունչեան երկիր -Նոյի տապանի երկիր- Առաջին քրիստոնեայ երկիր- Հարուստ ձեռագիրներու երկիր-ինքնատիպ ճարտարապետական կոթողներու երկիր -բարձր մշակոյթ ունեցող երկիր-անցեալի հզօր կայսրութիւններու դիմակալած երկիր-Բիւզանդիոնի կայսերական աթոռին 10/ 15 հզօրագոյն գահակալներ տուած ժողովուրդ-և ութը միլիոն կազմող ցրուած սփիւռք ; եւ այլն եւ այլն ; իսկ մենք ինչ կը հրամցնենք? Ս,Գ,Լուսաւորիչը յուշարձան մը չունի-ճարտարապետական կոթողները մաքուր ճամբայ մը չունին – Թատրոնները արձակուրդի են ամէնէն կարեւոր ատեն- խաղասրահներ- գիշերային վայրեր- սիրուն աղջիկներ եւ անոնց հովանաւորները որ ամենայն ազատութեամբ կը գործեն -չունինք նոյնիսսկ բազմալեզուեան բացատրական գրքոյկներ Հայուն եւ Հայաստանի իսկական պատկերը ներկայացնող /առանց մեծախօսութիւններու/ որպէսզի զբօսաշրջիկը զգայ թէ իսկապէս ՆՈՐ ԵՐԿԻՐ մը եկած է եւ ուզէ կրկին գալ ընկերներով;Չեմ ալ գիտեր որ արդեօք Հայաստանը ԶԲՕՍԱՇՐՋԻԿՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ ՈՒՆԻ ,?