Պաշտպանության նախկին փոխնախարար, անազատության մեջ գտնվող Վահան Շիրխանյանի վիրահատությունը քիչ առաջ ավարտվել է:
Նրա պաշտպան՝ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը Aravot.am-ին հայտնեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել. «Ձախ ոտքի թրոմբն էր շարժվել, ժամանակին այդ ոտքը վիրահատվել էր: Այսօր, վաղը Վահան Շիրխանյանը դեռ կանցկացնի բժշկական կենտրոնում»:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը բուժզննում պետք է անցներ դեռ երեկ, բայց բժշկին չէին թույլատրել այցելել Շիրխանյանին:
Հիշեցնենք նաեւ, որ Վահան Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ