Հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանին պարտվելուց հետո ամերիկացին չի ներկայացել պարտիայի պարտադիր մեկնաբանմանը:
Համաձայն կանոնակարգի, նման խախտման համար շախմատիստը ստիպված է լինելու իրեն հասանելիք մրցանակային գումարի 5% տոկոսը տալ մրցաշարի կազմկոմիտեին, 5% էլ՝ միջազգային ֆեդերացիային:
ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը պարզաբանել է, թե պատիժն ավտոմատ չի կիրառվելու: Սկզբում ՖԻԴԵ-ն պետք է ուսումնասիրի մամուլի ասուլիս չներկայանալու պատառը:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 420 հազար եվրո է, որից 95 հազարը բաժին է հասնելու հաղթողին, իսկ վերջին տեղն զբաղեցնողն ստանալու է 17 հազար եվրո:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երեկ Լեւոն Արոնյանի հետ պարտիայի 74-րդ քայլում Նակամուրան վերցրեց արքան, սակայն անմիջապես նկատելով, որ կատարելիք քայլը պարտության է տանում, հայացք նետեց Արոնյանին: Վերջինն էլ զգացմունքային շարժումներով պահանջեց կատարել շախմատային կոդեքսի բազային պահանջը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ commons.wikimedia.org-ի
Իրոք՝ թոփ գրոսմայստերների մոտ հազվագյուտ հանդիպող իրավիճակ.
https://www.youtube.com/watch?v=puRR65UUKAs
Կարծում եմ՝ Արոնյանի հաստատակամությունն այս իրավիճակում միայն խրախուսանքի է արժանի: