Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանը կվիրահատվի

Մարտ 18,2016 21:40

Պաշտպանության նախկին փոխնախարար, անազատության մեջ գտնվող Վահան Շիրխանյանն ամենաուշը վաղը առավոտյան կվիրահատվի:

Նրա պաշտպան՝ փաստաբան Ստեփան Ոսկանյանը, Aravot.am-ին հայտնեց, որ այսօր իրենց հաջողվեց կազմակերպել Վահան Շիրխանյանի տեղափոխումը Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն, որտեղ իրականացվեց վերջինիս հետազոտությունը. «Արձանագրվեց, որ նրա ձախ ոտքի ստորին վերջույթի հատվածի երակում, ի դեպ, այն հատվածում, որը նախկինում վիրահատության էր ենթարկվել՝ տրոմբ կա:

Հատկանշական է, որ նախկինում քրեակատարողական հիմնարկի կողմից իրականացված դուպլեքս հետազոտության արդյունքում այդ հանգամանքը չէր հայտնաբերվել: Կամ միտումնավոր կամ այլ պատճառներով  ձախ ոտքի հատվածում չէր բացահայտվել տրոմբի հանգամանքը:

Բուժզննման արդյունքում բժիշկների տված եզրակացության համաձայն՝ պետք է անհապաղ Վահան Շիրխանյանին տեղափոխել բժշկական կենտրոն եւ կատարել վիրահատություն: Նրան պետք է տեղափոխեն հիվանդանոց այսօր կամ վաղը առավոտյան»:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը բուժզննում պետք է անցներ դեռ երեկ, բայց բժշկին չէին թույլատրել այցելել Շիրխանյանին:

Հիշեցնենք նաեւ, որ Վահան Շիրխանյանը կասկածվում է` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031