Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող իմ խոսքի համար ինձ պատասխանատվության ենթարկեն». Բանակում մահացած զինվորի մայր

Մարտ 18,2016 21:11

«Վովա Գասպարյանը՝ հանրապետության ոստիկանապետը, շներին գազազեցնում է ու բաց թողնում ժողովրդի վրա». այսօր Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանությունն ընդդեմ SOS հաղորդաշարի հաղորդավարի գործով դատական նիստից հետո հայտարարեց բանակում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Օհանջանյանը:

«Իսկ այդ շները ոստիկաններն են, թող իմ խոսքի համար ինձ պատասխանատվության ենթարկեն, եթե կարող են: Ոհմակին պատրաստում են, ուղարկում ժողովրդի վրա»:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը դատի է տվել SOS հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանին թողարկումներից մեկի ժամանակ ոստիկաններին վիրավորելու ու շան տղա եւ նմանատիպ այլ վիրավորական արտահայտություններ ուղղելու համար:

Հիշեցնենք նաեւ, որ SOS-ի հաղորդումը հաջորդել էր նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերի նկատմամբ ոստիկանների կիրառած բռնություններին:

«Վովա Գասպարյանն աշխատում է հանրապետության նախագահի համար: Նախագահն ինչ ցանկանում է, նա կատարում է»,- հավելեց Տիգրան Օհանջանյանի հայրը՝ ասելով, որ այդ կերպ Վլադիմիր Գասպարյանը դարձավ ոստիկանապետ:

Գոհար Օհանջանյանը պատմեց, որ SOS-ի այդ հաղորդման դրվագներն է տեսել. «Ես պիտի վիրավորվեի, չէ հպարտ եմ, ոչ թե նրա համար, որ ինձ քարշ են տվել, այլ որ նրանց նմանները բարեփոխում են անում ոստիկանության համակարգում ու համարում դա բարեփոխում: Դա՞ է նրանց բարեփոխումը: Սպանված զինվորի ծնողին էս մայթից էն մայթը քարշ տան, ինչի՞ համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031