Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրան-Հայաստան էլեկտրագծի շինարարության համար ներկրվող ապրանքները մաքսատուրքերից ազատվել են

Մարտ 18,2016 21:03

Մարտի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանության է արժանացրել մի որոշման նախագիծ, որով Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սարքավորումները եւ անհրաժեշտ պարագաներն ազատվում են ներմուծման մաքսատուրքերից։

Որոշման նախագծի համաձայն՝ սակագնային զեղչեր ստանալու համար ներմուծողը պետք է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությանը տրամադրի ներկրվող ապրանքների օգտագործման նպատակները հաստատող փաստաթուղթ։

Այս նախագիծը միտված է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրագիծը կառուցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները կատարումն ապահովելուն։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031