Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակեղծարարը տուգանվեց. հանձնաժողովի նախագահը չի կարծում, որ դիտավորությամբ է կեղծիք եղել. (Տեսանյութ)

Մարտ 18,2016 20:45

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ անցած տարվա դեկտեմբերի 6-ին, ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, տեղ գտած խախտումների գործով հերթական դատական նիստը։

Ամբաստանյալ Հասմիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, հանդիսանալով ՀՀ Կենտրոնական ընտրական Հանձնաժողովի կողմից Երևան քաղաքի մաշտոցի 33 հասցեում տեղակայված թիվ 9/17 ընտրատեղամասում որպես հանձնաժողովի քարտուղար, իր լիազորությունների իրականացման ընթացքում, ընտրողների ցուցակի համարների դիմաց գրանցված անձանց փոխարեն, վերջիններիս անվան դիմաց գրանցելով նույն ընտրատեղամասի համապատասխանաբար «Ըստ գտնվելու վայրի մասնակիցների ցուցակում» հաշվառված անձանց անձնագրային տվյալները, և քվեարկել նրանց փոխարեն:

Dataxaz Kexcarar 1 Kexcarar Pashtpan

Վ..Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ուսանողուհի Հասմիկ Հովհաննիսյանը նախնական դատական նիստի ընթացքում միջնորդություն ներկայացրեց արագացված դատաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Նա ասաց, որ լիովին ընդունում է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը եւ զղջում է։ Դատախազ Նալբանդյանը չառարկեց միջնորդության վերաբերյալ եւ դատարանը բավարարեց այն։

Հասմիկ Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, որ առողջական խնդիրներ ունի։ Նրա փաստաբանը փաստաթղթեր ներկայացրեց, որոնց համաձայն Հովհաննիսյանը 2012 եւ 2014 թվականներին բուժզննում է անցել Հայաստանում ու Գերմանիայում եւ բուժումներ է ստացել։ Պաշտպանը նաեւ նշեց, որ Հասմիկ Հովհաննիսյանի մոտ կանանց բնորոշ հիվանդություն են հայտնաբերել։

Դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարեց, որ փաստաթղթերը հին են եւ հետաքրքրվեց, թե այս պահին ամբաստանյալի առողջականի վերաբերյալ փաստաթուղթ կա՞։ Պաշտպանական կողմը պատասխանեց, ոչ չկա, իսկ դատավորն արձագանքեց, թե չեն կարող հիմք ընդունել այդ փաստաթղթերը եւ հաշվի կառնեն միայն բանավոր հայտարարությունը։

Այնուհետեւ դատախազ Նալբանդյանը դատարանին խնդրեց Հասմիկ Հովհաննիսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել տուգանքը՝ 600.000 դրամի չափով։ Հասմիկ Հովհաննիսյանը միայն ասաց, որ ընդունում է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ։ Քիչ անց հրապարակված դատավճռով Հասմիկ Հովհաննիսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվեց տուգանքը 500.000 դրամի չափով։ Լրագրողները փորձեցին Հովհաննիսյանից հետաքրքրվել իր արարքի դրդապատճառների մասին, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։ Նույն կերպ վարվեց նաեւ փաստաբանը, պատճառաբանելով, որ չունի իր վստահորդի թույլտվությունը։

Դատականի նիստին ներկա էր 9/17 հանձնաժողովի նախագահ, Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արմինե Մանուկյանը։ Նա լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այդ տեղամասում շատ խավար է եղել, կուտակումներ են եղել ու հնարավոր է, որ անփորձության արդյունքում է դա եղել. «Չեմ ցանկանում մտածել, որ մարդը փորձել է դիտավորյալ կեղծիքներ կատարել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031