Քիչ առաջ միջին տարիքի մի տղամարդ ԵՄ գրասենյակի դիմաց հավաքված ցուցարարներին փորձեց սադրել ու վեճ հրահրել:
«Մի հատ կորի ստեղից, արա»,- տղամարդուն դիմեց ցուցարար կանանցից մեկը ու նրան համարեց փողոցային:
Միջամտեցին ոստիկանները՝ երկու կողմերին կոռեկտության կոչեր արեցին:
Տղամարդը պնդում էր, որ ցուցարարները խայտառակում են պետությունը. «Ես թույլ չեմ տա խայտառակել մեր պետությունը»:
Կարդացեք նաև
«Նոր Հայաստանի» հետեւորդները քիչ առաջ ԵՄ գրասենյակի աշխատակցին փոխանցեցին ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարին ուղղված իրենց նամակը:
Մի պահ տարաձայնություններ եղան՝ գրասենյակի առջեւից հեռանալ-չհեռանալու հարցի շուրջ:
«Մեր տղաներից մեկին բերման են ենթարկել, փակենք փողոցն ու չհեռանանք, մինչեւ նրան ազատ չարձակեն»,- առաջարկեց ցուցարարներից մեկը:
Հետո երթի մասնակիցները ցուցապաստառ պարզեցին ու կանգնեցին փողոցով մեկ:
«Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանն էլ հավաքվածներին կոչ արեց հեռանալ՝ բացատրելով, որ երթն ավարտված է: Ճակատի ներկայացուցիչների կողմից եղան առաջարկություններ՝ գնալ Ազատության հրապարակ:
Ի վերջո, երթի մասնակիցները ընդհանուր հայտարարի եկան ու հեռացան ԵՄ գրասենյակի մոտից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ