Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հետեւյալ հայտարարությունը.
Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին հայտարարում ենք, որ ՀՀ ԶՈւ պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե Ադրբեջանական ԶՈւ-ը ևս դրական կարձագանքեն վերոհիշյալ կոչին: