Ոստիկանները խոչընդոտում են դեպի Բաղրամյան 26 գնացող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների երթը:
Ոստիկանները փակեցին երթի մասնակիցների ճանապարհը։
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, դիմելով մասնակիցներին, ասաց՝ «Դուք խախտում եք նախապես նշված երթուղին։ Նախապես չէիք նշել, որ Բաղրամյան պողոտայով է երթն ընթանալու»:
«Եթե հավաքը խաղաղ է, անկախ նրանից, որ երթուղին կարող է մի փոքր փոխվել, ոստիկանությունը պարտավոր է ապահովել այդ երթի խաղաղ ընթացքը»,-հակադարձեց «Նոր Հայաստան» ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը։
Կարդացեք նաև
«Նոր Հայաստան»-ի անդամները ԵՄ գրասենյակին նախատեսել են նամակ հանձնել՝ իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով։
Այս պահին երթի մասնակիցները ԵՄ ներկայացուցչության շենքի մոտ են ու պատրաստվում են նամակը հանձնելուց հետո երթն ավարտել:
Վարուժան Ավետիսյանը խնդրեց երթի մասնակիցներին նամակը հանձնելուց հետո մայթերով գնալ իրենց տները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ