Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ռեժիմի հեռացումը թիվ մեկ խնդիրն է». Անդրիաս Ղուկասյան

Մարտ 18,2016 19:45

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահը, հնարավորություն տվեց Սերժ Սարգսյանին իր ձեռքում կուտակել ամբողջ իշխանությունը: Նման տեսակետ այսօր Ազատության հրապարակում հայտնեց «Նոր Հայաստան» փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

«Տարիների ընթացքում ՀՀԿ-ն վերածվեց կազմակերպված հանցավոր խմբի, քրեական ռեժիմը պետության բարձրագույն պաշտոնյաների միջեւ համաձայնությունն է՝ երկրում անօրինական հարստացման ու անօրինական սեփականության համար պայմաններ ստեղծելու շուրջ: Բացի անհատական հարստացումից այլ նպատակ ռեժիմը չի հետապնդում, դրա համար ժողովուրդն ու տնտեսությունը հայտնվում է խորը քաղաքական ու տնտեսական ճգնաժամում»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի ակտիվացումը սահմանին մարտահրավեր է ստեղծում Հայաստանի ներսում. «Ռեժիմը սկսում է դիտարկել սեփական ժողովուրդը որպես իր համար լուրջ հակառակորդ, Հայաստանում ոստիկանների թիվն այսօր հավասար է ԼՂՀ-ում մեր զինված ուժերի թվին: Այսինքն, ռեժիմը երկրորդ ճակատ է բացել երկրի ներսում իր սեփական ժողովրդի դեմ, որովհետեւ լավ հասկանում է՝ ում հաշվին է իր ապօրինի կուտակած կապիտալները. Ժողովրդի հաշվին է: Քրեական ռեժիմի հեռացումը թիվ մեկ քաղաքական խնդիրն է Հայաստանում»:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ Ժողովրդավարական պետություններում կառավարության քաղաքականությունը պարտադիր պետք է նպատակ հետապնդի հասնել հանրության համար անհրաժեշտ սոցիալ տնտեսական արդյունքի. «Սա ստանդարտ է, որին ձգտում են բոլոր ժողովրդավարական պետությունները, այդ ստանդարտը ենթադրում է՝ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի ունենալ աշխատանք իր ընտրությամբ, որի դիմաց վարձատրությունը հնարավորություն է տալիս ապրել բարեկեցիկ կյանքով: Դրա համար պետական կառավարման գլխավոր ցուցանիշը աշխատատեղերի ստեղծումն է: Հայաստանում տարիներ շարունակ այդ ցուցանիշի մասին ոչ ոք չի խոսում, խոսում են տնտեսական աճի մասին, որն իրականում ցուցանիշ է, որը հետաքրքրում է համաշխարհային բանկին, արժույթի հիմնադրամին, որոնք վարկեր է տալիս Հայաստանին: Միջին աշխատավարձը պետք է լինի այն մեծությունը, որը քաղաքացուն ապահովում է իր եւ իր ընտանիքի համար ունենալ անհրաժեշտ սպառողական զամբյուղ: Հայաստանում այդ ցուցանիշի վերաբերյալ ոչ ոք չի խոսում:

Աշխատավարձը, որն աշխարհում դիտվում է չհարկվող գումար ու անհրաժեշտ է մարդու վերարտադրության համար, Հայաստանում կազմում է չնչին գումար ու հարկվում է: Կառավարությունը գիտի, որ դա հակասում է սահմանադրությանը, ստանձնած միջազգային պարտավորություններին, բայց ոչինչ չի կարողանում փոխել: Պետության ֆինանսները գտնվում են խորը ճգնաժամի մեջ:

Հայաստանն այսօր հասել է այն վիճակի, որ տնտեսական անկումը դարձել է անշրջադարձ, ինչո՞ւ է այս վիճակը: Համադրելով բոլոր փաստերը՝ չենք կարող չեզրահանգել, որ 2007-ին Սերժ Սարգսյանի մոտ ծագեց հանցավոր միտք յուրացնել Հայաստանում իշխանությունն ու սկսեց իրականացնել այդ ծրագիրը ՀՀԿ-ի հետ միասին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031