Ս.թ. մարտի 15-ին կայացած Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպման ժամանակ «Բանանց» թիմի ֆուտբոլիստ Կլաուդիո Ֆերմին Տորեխոնի և «Ալաշկերտ» թիմի ֆուտբոլիստ Խորեն Վերանյանի ընդհարման պատճառով վերը նշված ֆուտբոլիստները որակազրկվել էին 4 խաղով:
Հաշվի առնելով, որ Տորեխոնը և Վերանյանը ընդունել են իրենց մեղքը և զղջացել իրենց արարքի համար, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով ֆուտբոլիստների որակազրկման պատժաչափը կրճատվել է մինչև 1 խաղ: