Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիներին սպառնում են զրկել ջրից

Մարտ 18,2016 18:50

Լոռու մարզի Հագվի գյուղի մի խումբ բնակիչներ դիմել էին Civil Voice հասարակական կազմակերպությանը՝ աջակցելու Սեդվի գետի վրա ՀԷԿ կառուցելու իրենց անհամաձայնությանը: Անարձագանք չթողնելով Հագվիի բնակիչների խնդրանքը Civil Voice հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մարտի 17-ին այցելեցին Հագվի համայնք, տեղում ծանոթանալու խնդրին, որի ժամանական ակամայից տեղի ունեցավ քննարկում՝ ինչպես համայնքի բնակիչների, այնպես էլ Սեդվի էներգո ՍՊԸ ներկայացուցիչների հետ:

Տեղեկացնենք, որ նշյալ ընկերությունը նախատեսում է կառուցել ՀԷԿ Սեդվի գետի վրա, որը գյուղացիների պնդմամբ վտանգում է համայնքի գյուղատնտեսական և անասնապահական գործունեությանը: ՀԷԿ-ի կառուցմանը դեմ արտահայտվեց նաև Հագվիի գյուղապետ Հայկասար Մաիլյանը:

Ի դեպ, համայնքի բնակիչները վստահեցնում էին, որ պատրաստվում են նախաձեռնել ստորագրահավաք, թույլ չտալու նոր ՀԷԿ-ի կառուցումը:

Civil Voice հասարակական կազմակերպությունը գիտակցելով  էներգետիկ դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը՝ իր աջակցությունն է հայտնում Հագվիի բնակիչներին՝ սեփական գյուղի գոյության, զարգացման համար մղվող պայքարում:

Մանրամասները տեսանյութում՝

Civil Voice ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031