Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել են հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները

Մարտ 18,2016 18:02

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մարտի 18-ին ներկայացվել են 2015թ. ընթացքում հաշմանդամության սահմանման նոր մոդելի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա իրականացված ռետրոսպեկտիվ և պրոսպեկտիվ փորձաքննության գործընթացը, արդյունքների վերլուծությունը, միջազգային փորձագետների հետ կատարած աշխատանքները, գործընթացի ընթացքում ծագած խնդիրները և դրանց լուծումները:

Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքները՝ նշել է, որ հաշմանդամության սահմանման նոր մոդելը սոցիալական պաշտպանության ոլորտում և, առհասարակ, մարդու համար հանգուցային նշանակություն ունեցող համակարգ է: «Ոլորտում ընթացող բարեփոխումներին զուգահեռ մենք սոցիալական ծառայությունների զարգացման քաղաքականություն ենք տանում: Վստահ եմ, որ, բացի բժիշկներից, համակարգում ավելի շատ մասնագետներ՝ վերականգնողաբաններ, էգոթերիապիստներ, հոգեբաններ ներգրավելով և կարիքի ճիշտ գնահատում իրականացնելով՝ կհասնենք ցանկալի արդյունքի, այն է՝ մարդուն, ըստ կարիքի, կառաջարկվի համապատասխան սոցիալական ծառայություն»,-ասել է նախարարը:

Աշխատանքային խմբի ներկայացմամբ, 2016թ. մարտի սկզբին Երևան քաղաքում, Տավուշի և Շիրակի մարզերում մեկնարկել է ՖՄԴ պիլոտային ծրագիրը, զուգահեռ նաև իրականացվում են մասնագետների վերապատրաստումներ: Պիլոտային ծրագրի ներդրումը նպատակ ունի պարզել աշխատանքների դինամիկան, մատուցվող ծառայությունների կարիքը և ամենակարևորը՝ արդյունքում կլինեն առաջարկություններ ընթացքում ծագած ռիսկերի և խնդիրների վերաբերյալ: Ծրագիրը կտևի մեկ ու կես ամիս, որի ընթացքում նոր մոդելով փորձաքննություն կանցնեն շուրջ 1000 անձ:

Հանդիպման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը աշխատանքային խմբին հանձնարարել է ներկայացնել աշխատանքային ժամանակացույց, պիլոտ ծրագրի ակնկալվող արդյունքներ, մշակել չափորոշիչների ներդրման քաղաքականությունը և տեխնիկական բնութագիր համակարգչային ծրագրեր ներդնելու կապակցությամբ:

Քննարկմանը մասնակցում էին նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, ՀՀ ԲՍՓ գործակալության պետ Ա. Սողոյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ կրթության նախարարության ներկայացուցիչ, USAD PRIP-ի տնօրենը, փորձագետներ, աշխատանքային խմբի անդամներ:

Նոր մոդելը հիմնված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված ֆունկցիաների միջազգային դասակարգման վրա, որը հաշմանդամությունը դիտարկում է որպես անձի առողջական խնդրի և միջավայրային գործոնների փոխազդեցություն։ Անձին հաշմանդամ ճանաչելու համար բավարար հիմք չէ միայն նրա ախտորոշումը, այլ կարևոր է գնահատել անձի կարողություններն ու հնարավորությունները, գործունեությունն ու մասնակցությունը, որոնք ուղղակիորեն կախված են միջավայրային գործոններից: Այսպիսի մոտեցման նպատակն է` բարեփոխել հաշմանդամության գնահատման համակարգը, այն դարձնել առավել հստակ և կանխել հնարավոր սուբյեկտիվ մոտեցումները:

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031