«Ապրեն պաշտոնյաները, եկեղեցի կառուցող պաշտոնյաների ճակատը պետք է համբուրել… խաղատներ կառուցողների մասին ասեք…»,-կարծում է Արարատյան հայրապետական թեմի Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը:
«Ժողովրդի համար եկեղեցի կառուցողները հարգանքի են արժանի, չէ որ մարդիկ գնում են այդ եկեղեցին, մխիթարվում, տոներ տոնում: Բայց միայն պաշտոնյաներով չի: Եկեղեցի կառուցելու փափագ պետք է ունենանք բոլորս: Այն համայնքներում, որտեղ եկեղեցաշինություն է սկսվում, որոշ մարդիկ մեկ էլ ասում են` «հացի փող չունենք, եկեղեցի են կառուցում, խելքի աշեցեք»…գուսանի խոսքն են հիշում: Չի կարելի այդպես: Եթե մի մարդ Ռուսաստանից իր դրամները բերել է եւ քո գյուղում եկեղեցի է կառուցում, շնորհակալ պետք է լինել»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց Տեր Ղազարը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև