Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկերչական ցուցահանդեսից հետո ավելացել են հայկական արտադրանքի վաճառքի ծավալները. կմեկնարկի «ԱՌՈՒ» 26-րդը

Մարտ 18,2016 17:05

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մարտի 20-23-ը հայկական ոսկերչական 7 ընկերություններ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կմասնակցեն «ԱՌՈՒ» 26-րդ ոսկերչական ամենամյա ցուցահանդեսին: Միջազգային այս ցուցահանդեսին սպասվում է շուրջ 20 000 մարդու այցելություն, այդ թվում՝ խոշոր գնորդ և դիստրիբյուտորական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «ԱՌՈՒ»-ն տարեկան 2 անգամ կազմակերպվում է Ղազախստանի երկու մայրաքաղաքներում՝ Ալմաթիում և Աստանայում, երկրի կառավարության ու Ոսկերիչների ազգային ասոցիացիայի աջակցությամբ: Այն միակ մասնագիտացված ցուցահանդեսն է Կենտրոնական Ասիայում:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ ոսկերչական ցուցահանդեսին մասնակցությունը հաջորդող հետագա ժամանակամիջոցում նպաստում է վաճառքի ծավալների աճին: Ձեռք են բերվում արտահանման պատվերներ:

Օրինակ, հայկական ընկերություններից մեկը նախորդ ցուցահանդեսից հետո աշխատանքներ է իրականացրել և առաջիկայում իր ֆիրմային խանութ-սրահը կբացի Ալմաթիում: Մի շարք դեպքերում բանակցություններ են ընթանում, արտահանման պատվերներ են քննարկվում: Հենց այդ նպատակով՝ արտահանման խթանման համար, Հայաստանի զարգացման հիմնադրամն աջակցել է հայկական ոսկերչական ընկերությունների մասնակցությանը ցուցահանդեսին»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Ոլորտի հայաստանյան նվաճումները «ԱՌՈՒ-Ալմաթի» 26-րդ միջազգային ցուցահանդեսին կներկայացնեն «Դեռոն», «Ջեյ Սի Էյ», «ԵՈԳ Գնոմոն», «Միտարիո Գոլդ» ընկերությունները և «Դավթյան Դիզայն», «Արտակ Բոջիկյան», «Երեմ Հովհաննիսյան» ԱՁ-երը: Հայրենական ոսկեգործական ընկերությունները կցուցադրեն ոսկյա և արծաթյա զարդեր, արծաթյա սպասք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով հուշանվերներ, ժամացույցներ, բնական քարեր և այլ աշխատանքներ:

«ԱՌՈՒ» 26-րդին Հայաստանից և Ղազախստանից բացի, կմասնակցեն շուրջ 80 ընկերություններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Բելգիայից, Թուրքիայից, Հնդկաստանից, Չեխիայից, ԱՄԷ-ից:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031