Այսօր «Մեդիա կենտրոնում» «Զբոսաշրջային շուկայի եւ ավիացիայի զարգացման հնարավորությունները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը ներկայացնելով ցուցանիշներ, վստահեցրեց, որ 2015 թվականին 2014-ի համեմատ
ներգնա զբոսաշրջիկների այցելությունը նվազել է 1%-ով: Ապրեսյանը նվազումը պայմանավորեց հիմնականում Ռուսաստանից այցելությունների եւ ռուբլու փոխարժեքի նվազմամբ:
Չնայած 1% անկմանն ու Ֆրանսիայից, Իտալիայից ու Վրաստանից զբոսաշրջիկների թվի նվազմանը, ինչպես ասաց Մեխակ Ապրեսյանը, Արաբական Էմիրություններից, Իրանից, Իրաքից, զբոսաշրջիկների թվի ավելացում կա: Ապրեսյանի կարծիքով՝ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն աճում է:
Քննարկմանը ներկա տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ կարծիք հայտնեց, որ 2015 թվականին ոչ թե անկում, այլ աճ պետք է լիներ զբոսաշրջության ոլորտում, քանի որ անցյալ տարի մեր երկրում այնպիսի կարեւորագույն իրադարձություններ տեղի ունեցան, որ այլ երկրի դեպքում իսկապես աճ էր ապահովելու: Խոսքը, ինչպես հիշեցրեց Մանուկյանը, Քիմ Քարդաշյանի այցի, Ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Համահայկական խաղերի մասին է: Տնտեսագետը հղում անելով պաշտոնական վիճակագրությանը, նշեց, որ մեր երկիր ժամանող զբոսաշրջիկների 70%-ը հայկական արմատներ ունեն, եւ նրանց այցը հայրենիք պայմանավորված է հայկական ծագմամբ: Սակայն, ըստ Մանուկյանի, սա կարճաժամկետ ազդեցություն է, քանի որ մեկ սերունդ հետո այդ այցելությունները ավելի ու ավելի են նվազելու:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Մեխակ Ապրեսյանն էլ փորձեց հակադարձել տնտեսագետին, ասելով, որ ոլորտում ծախսվող գումարները զբոսաշրջության զարգացումն ու աճն են ապահովում: Ապրեսյանի վստահեցմամբ՝ նախորդ տարիներին մինչեւ 10% աճ է արձանագրվել:
Մանրամասն՝ տեսանյութում
«Ավիատրանս» ընկերության ղեկավար Տիգրան Աչոյանն էլ անդրադառնալով քաղավիացիային, դրա ազդեցությանը զբոսաշրջության զարգացման վրա, նշեց «Բաց երկնքի» քաղաքականությունը, որի արդյունքում միայն մեկ ուղղությամբ՝ Երեւան-Մոսկվա-Երեւան 5 ռուսական ավիաընկերություններ են աշխատում:
Նոր ավիաընկերության՝ «Արմենիայի» շուկա մտնելու մասին Աչոյանն ասաց՝ կապրենք՝ կտեսնենք: Նրա ներկայացմամբ՝ «Բաց երկնքի» քաղաքականության դեպքում դժվար կլինի այդ ավիաընկերությանն աշխատել:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ