Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության հիմքում ընկած է կայունությունը և հավատարմությունը հաճախորդների նկատմամբ: «ՎՏԲ-Հայաստան բանկի» գլխավոր տնօրենը  Յուրի Գուսև. hetq.am

Մարտ 18,2016 16:50

1. Ամերիկյան պատժամիջոցներն ինչպե՞ս են անդրադառնում «ՎՏԲ-Հայաստան» բանկի վրա:

Անհրաժեշտ է շատ հստակ հասկանալ, որ գոյություն ունեն պատժամիջոցների մի քանի տեսակներ։ Մասնավորապես, այն պատժամիջոցները, որոնք կիրառվել են ամերիկյան կառավարության կողմից ողջ ՎՏԲ Խմբի և այդ թվում ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ, արգելում են վարկային փոխառությունների երկարաժամկետ՝ ավելի քան 30 օր, ներգրավումը ամերիկյան աղբյուրներից: Ճիշտ նույն կամ մասնակի արգելքներ կիրառվել են նրանց միացած եվրոպական երկրներում։ Այսպիսով, այս համատեքստում ՎՏԲ Խմբի համար փակ է մուտքը դեպի որոշ հարթակներ: Այո, դա ստեղծում է որոշակի դժվարություններ և բարդություններ, սակայն դրանք միակ հարթակները չեն, և ՎՏԲ Խումբը ունի բավարար հնարավորություններ, որպեսզի տվյալ արգելքներ ամենօրյա գործունեությանը և հաճախորդների վրա անմիջական ազդեցություն չունենան կամ վնաս հասցնեն: Այսպիսով, եթե խոսենք այն մասին, թե ինչպես են ԱՄՆ պատժամիջոցները ազդում են ՎՏԲ-Հայաստան Բանկի վրա, ապա եթե բացառվի այս հարցի PR և հանրային քննարկումները, ապա այլ ուղղակի ազդեցության չկա, կամ այն ունի համապատասխան հակազդելու բաղադրամիջոցներ, որոնք հավասարակշռում են իրավիճակը:

2. Պատժամիջոցների կիրառումն արդյոք ազդե՞լ է հաճախորդների թվի և ֆինանսական հոսքերի վրա:

Մենք չենք կարծում, որ ազդել են: Շատ ավելի մեծ ազդեցություն է ունենում ընդհանուր տնտեսական վիճակը հաճախորդների սեգմենտի աճի և ֆինանսական հոսքերի մեծացման վրա: Դրա ազդեցությունը շատ ավելի ուժեղ է և արագ: Ուստի այն արդյունքները, այն առանձնահատկությունները, որոնք մենք այժմ նշում ենք, ոչ այնքան տնտեսական պատժամիջոցների, այլ այն տնտեսական իրավիճակի արդյունքն են, որում մենք բոլորս միասին հայտնվել ենք, և որից դուրս գալ պետք է նույնպես միասին: Համապատասխանաբար, հնարավոր է, որ կան հաճախորդներ, որոնք լսելով պատժամիջոցների մասին, նախընտրել են հավասար պայմաններում մեկ այլ բանկ։ Բայց հաշվի առնելով նույնիսկ բոլոր ոլորտային կամ այլ սահմանափակումների առկայությունը, ՎՏԲ-Հայաստան Բանկը հստակ, պլանային ռեժիմում, առանց որևէ հետաձգումների կատարել, կատարում է և կատարելու է հաճախորդների առջև ունեցած պարտավորությունները, իսկ հաշվի առնելով ՎՏԲ Խմբի համբավը և հաճախորդների սեգմենտի կարևորությունը Խմբի համար, մենք ստեղծել ենք հաճախորդների կայուն բազա, որը մշտապես ավելանում է, քանզի Բանկը իր գոյության ընթացքում բազմիցս ապացուցել է իր կայունությունը և հավատարմությունը հաճախորդներին և կշարունակի անել դա ապագայում:

3. Ի՞նչ կարծիքի եք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 30 մլրդ դրամ նվազագույն կապիտալի պահանջի մասին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մինչև ՀՀ ԿԲ-ի նոր նորմատիվի պահանջը` մինչև 2017 թ. հունվարի 1 ընդհանուր կապիտալը 30 միլիարդ դրամի հասցնելու վերաբերյալ,  արդեն գերազանցել է այդ սահմանը, հասցնելով իր կապիտալը մինչեւ 37.8 մլրդ դրամի: Իհարկե, նոր պայմաններում մրցակցությունը բանկային շուկայում մնացած խաղացողների համար ավելի խիստ կլինի, ինչը ես դրական եմ գնահատում։ Լրացուցիչ կապիտալի ներհոսքը համակարգ էապես կբարելավի բանկերում իրացվելիության իրավիճակը, կհայտնվեն մեծ ռեսուրսներ վարկավորման համար, հնարավոր կլինի  իրականացնել նոր նախագծեր, ինչը լուրջ դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության ընդհանուր վիճակի վրա: Աճող կապիտալի շնորհիվ բանկերն ավելի տեխնոլոգիական կդառնան, մեծ գումարներ կներդրվեն նորագույն համակարգչային միջոցների և տեխնիկական հագեցվածության զարգացմանը: Այս ամենը կնպաստի մեր հաճախորդներին մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը:

4.Ռուսական ռուբլու արժեզրկումն ինչպե՞ս է անդրադառնում բանկի վրա՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բանկի մայր ընկերությունը ռուսական է:

Ռուբլու արժեզրկումն ուղղակիորեն Բանկի վրա չի ազդում, քանի որ Բանկի ակտիվների և պասիվների արժութային կառուցվածքում ռուբլին կազմում է ոչ էական մաս: 2015 թվականին Բանկի միակ բաժնետեր «Բանկ ՎՏԲ» (ՀԲԸ) ավելացրել է կանոնադրական կապիտալը, և, համապատասխան ազգային օրենսդրության պահանջներին, այդ միջոցները ներկայացված են ազգային արժույթով` ՀՀ դրամով:

Հիմնական հաշվարկային արժույթ հանդիսանում է ազգային արժույթը, և Բանկը շեշտը դնում է հենց դրամով վարկավորման վրա։

 5.Տրանսֆերտների կրճատումն ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել բանկի վրա:

Իհարկե գաղտնիք չէ, որ 2015 թ. ՀՀ-ում տրանսֆերտների շուկան անկում է ապրել դոլարային համարժեքով մոտավորապես 30%-ով 2014 թ. ցուցանիշների համեմատ, սակայն վերջին մի քանի ամիսների դինամիկան ցույց է տալիս դրական միտումներ: Բանկի ցուցանիշների վրա տրանսֆերտների շուկայի անկման ազդեցությունը մեղմելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ամբողջ 2015 թ. ընթացքում ձեռնարկվել են հետևյալ քայլերը.

  • Միացում արագ դրամական փոխանցումների 2 նոր համակարգերի՝ Բեստ և Կոնվերս Տրանսֆեր, դրանով իսկ ավելացնելով հաճախորդների համար առաջարկները.
  • Բեստ և Անելիք համակարգերի միջոցով փոխանցումների անմիջապես քարտի վրա ստանալու հնարավորություն, ինչը բարձրացրել է սպասարկման հարմարավետությունը.
  • Unistream համակարգի հետ համատեղ երկկողմանի փոխանցումները խթանող ակցիայի անցկացում:

Նշված բոլոր քայլերն օգնեցին Բանկին ոչ միայն պահպանել իր չափաբաժինը տրանսֆերտների շուկայում, այլև ավելացնել այն: Դրամական փոխանցումների ուղղությունը միշտ եղել է գերակա ՎՏԲ-Հայաստան Բանկի համար, ինչի մասին վկայում են Բանկում սպասարկվող համակարգերի քանակը, փոխանցումների սպասարկումը հեռահար կապի միջոցով (փոխանցման վճարումը Սպասարկման կենտրոն զանգի միջոցով, փոխանցված գումարի քարտի վրա միանգամից ստացում և այլն), ինչպես նաև Բանկի հետագա զարգացման նախագծերը տվյալ ուղղություններով:

6. ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի հետ կապված պատմությունը կարելի՞ բնորոշել որպես հակերային հարձակում: Ըստ մամուլի տեղեկությունների, մեծ չափի գումարներ են հափշտակվել դրա հետևանքով: Որքա՞ն է կազմել վնասը:

Քարտերի հետ կատարվածը չի կարելի բնութագրել որպես հակերային հարձակում: Հաքերային հարձակումը ենթադրում է իրական ժամանակում կամ ինչ-որ ներդրված ծրագրային կոդերի օգնությամբ հարձակում այս կամ այն տեղեկատվական զանգվածի վրա: Այն, ինչ կատարվել է մեր քարտերի հետ, ինչպես նաև այլ բանկերի քարտերով, դա աշխարհում հայտնի բանկային քարտերի հետ կապված խարդախության տեսակ է, որը կոչվում է  սքիմինգ: Սքիմինգի արդյունքում տեղի ունեցավ այն, որ մի շարք տարբեր բանկերի բանկոմատների (այդ թվում և մեր) զեղծարարների կողմից տեղադրվել են լրացուցիչ արտաքին սարքեր, որոնք հավաքում են հաճախորդի քարտի մասին որոշակի տեղեկություններ:

Սա ընդհանուր խնդիր է և այն բավական հայտնի է աշխարհում և գոյություն ունեն դրա դեմ պայքարի մեթոդներ: Ամբողջ բանկային հասարակությունը և մենք՝ որպես բանկ, մշակում ենք համապատասխան հակազդելու պայքարելու համապատասխան մեթոդներ ինչպես նաև աշխատում ենք իրավապահ մարմինների հետ, և, նաև փոխհատուցել ենք քարտապաններին վնասը՝ մենք մեր հաճախորդներին, մնացած բանկերը՝ իրենց: Նշանակություն չունի, թե որ բանկի կամ բանկոմատների հետ դու գործ ունես, նման սարքեր, ցավոք սրտի, կարող են տեղադրվել հիմնականում ցանկացած բանկոմատի վրա: Բանկերը մշտապես կատարում են նոր ներդրումներ` իրենց քարտերի և բանկոմատների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:

Վնասի գումարի վերաբերյալ այժմ չեի ցանկանա խոսել, լիարժեք տեղեկատվությունը փոխանցվել է իրավապահ մարմիններին: Նրանց կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ, բոլոր քննչական ընթացակարգերի ավարտից հետո հնարավոր կլինի ավելի բաց քննարկում: Ինչպես նաև դեռ ավարտված չեն այն բոլոր գործողությունները, որոնք հնարավոր է ապահովեն միջոցների մի մասի վերադարձը: Այսօրվա դրությամբ ամենակարևորն այն է, որ մեր բանկը բոլոր այն հաճախորդներին, որոնք այդ օրը հաշվից կորցրել էին գումարներ, ամբողջությամբ արդեն փոխհատուցել է կորուստը:

7. ՎՏԲ-Հայաստան բանկը մեծ վարկեր է տալիս հայաստանյան խոշոր ձեռնարկություններին: Օրինակ՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն դրանցից է: Սակայն, պղնձի գների անկմամբ պայմանավորված, ընկերությունը վնասներ է կրում: «Վալլեքս»-ը կրճատել է իր աշխատակիցներին, դադարեցրել է բարեգործական ծրագրերը: Կարելի է ենթադրել, որ խնդիրներ կարող են լինել վարկային պարտավորությունները կատարելու առումով նույնպես: Բանկը ի՞նչ քայլեր է ձեռնարկում նման իրավիճակում հայտնված տնտեսվարողների վիճակը մեղմացնելու համար:

Վարկային միջոցները “Թեղուտ” ՓԲԸ- ին տրամադրվել են կողմից «ՎՏԲ Բանկ» (ՀԲԸ) կողմից: Էկոնոմիկայի բացասական փոփոխությունները և պղնձի գների նվազումը անդրադարձել են “Թեղուտ” ՓԲԸ-ի ֆինանսական դիրքորոշման այդ թվում և ընկերության վարկային պարտականությունների սպասարկման վրա:

Բանկի հաճախորդների մոտ օբյեկտիվ պատճառներով վարկային պարտավորությունները կատարելու դժվարությունների առաջացման դեպքում, Բանկը պատրաստ է քննարկել վարկերի վերակազմավորման հնարավորությունը: Մենք պատրաստ ենք աջակցել, ընդառաջ գնալ դժվար իրավիճակի մեջ հայտնված հաճախորդներին: Ներկա պահին մենք “Թեղուտ” ՓԲԸ հետ միասին դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակաները տվյալ իրավիճակից դուրս գալու համար, ինչպես նաև ընկերության վարկային պարտավորությունների վերակազմավորման հարցը:

8.Բանկերի թիվը համեմատաբար շատ է Հայաստանում, ինչպե՞ս եք գրավում հաճախորդներին, ի՞նչ նորամուծություններ եք ներդնում նրանց դեպի ձեզ գրավելու համար:

Հաճախորդներին ներգրավման նպատակով Բանկը պարբերաբար թողարկում է նոր ապրանքներ և ակցիաներ է անցկացնում: Մասնավորապես, վերջերս MasterCard միջազգային վճարային համակարգի և Էքվիլիբրիա ակումբի հետ համատեղ գործարկվել է աննախադեպ պրոդուկտ՝ VTB-Air Miles MasterCard կոբրենդ քարտը` մասսայական զանգվածի համար: Հաճախորդները, որոնք ձեռք կբերեն վերը նշված ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերը, իրականացնելով իրենց ամենօրյա անկանխիկ գնումները խանութներում և ինտերնետ միջավայրում (Հայաստանում և արտասահմանում), ավտոմատ կերպով կկուտակեն բոնուսային մղոններ և հետագայում դրանք կփոխանակեն անվճար ավիատոմսերի և այլ ծառայություններ հետ: Այլ կերպ ասած, հաճախորդները, ովքեր կանցնեն սպասարկման ՎՏԲ-Հայաստան Բանկում, կստանան զգալի առավելություն՝ անվճար ավիատոմսեր ստանալու հնարավորություն անկանխիկ գործարքների դիմաց ստացած բոնուսների փոխանակման արդյունքում: Բանկը նաև գործարկել է նոր լոմբարդային վարկ  5 տարի ժամկետով, որը հնարավորություն է տվել հաճախորդներին, նվազագույնի հասցնելով իրենց ամսական ծանրաբեռնվածությունը (վճարվում է հիմնական պարտքը և տոկոսները), ստանալ սպառողական վարկ ցանկացած նպատակների համար: Այս պրոդուկտը նույնպես դարձել է պահանջված և ներգրավել է նոր հաճախորդներ:

Ինչ վերաբերում է պարբերական ակցիաների, ապա ՎՏԲ-Հայաստան Բանկը վերջին մի քանի տարիների ընթացքում VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև արագ դրամական փոխանցումների համակարգերի հետ համատեղ ակցիաներ է անցկացնում, որոնք խթանում են նոր հաճախորդների ներգրավումը, տրամադրելով առավելություններ այս կամ այն ապրանքի օգտագործման դեպքում (քարտեր, արագ դրամական փոխանցումներ եւ այլն): Դա նշանակում է, որ կոնկրետ ժամանակահատվածում, երբ հաճախորդին անհրաժեշտ է ինչ-որ ապրանք կամ ծառայություն, նա ընտրում է այն Բանկը, որը տրամադրում է լավագույն պայմանները շուկայում: Եվ ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես ձգտում է պահպանել հաճախորդների հետաքրքրությունը ապրանքների և ծառայությունների նկատմամբ ակցիաների և խթանող արշավների անցկացման միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031