«Терпеть не могу»,-ասաց ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը եւ դուրս եկավ քաղաքապետարանի նիստերի դահլիճից, որտեղ Երեւանի ավագանին այսօր նիստ էր գումարել:
Ավագանու նիստում քննարկվում էր 28 հարց: Պարոն Իգիթյանի վրդովմունքն առաջացրեց այն, որ «Բարեւ Երեւան» խմբակցության ավագանու անդամներ Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը, Դավիթ Սանասարյանը եւ այլ անդամներ քննարկվող ամեն մի հարցի հետ կապված հարցեր էին ուղղում քաղաքապետ Տարոն Մարգարյանին, հարցը զեկուցողին:
Միջանցքում, լրագրողների հարցին, թե ինչու բոյկոտեց ավագանու նիստը, պարոն Իգիթյանն ասաց, որ չի ցանկանում լսել. «Ստյոպիկը, Անահիտ Բախշյանը…, չեմ ուզում լսել, դա իմ անձնական իրավունքն է, որովհետեւ կենսագրությունս փչանում է: Ես չեմ կարող անբան մարդկանց հետ նույն տարածքում գտնվեմ երկար ժամանակ, որովհետեւ լիքը գործ ունենք բոլորս, աշխատանքի մի մասը տանում ենք տուն, մինչեւ գիշերվա երկուսը նստած անում ենք»:
Պարոն Իգիթյանը նաեւ անդրադարձավ Արամի 30 հասցեում քանդված շենքին` հաստատելով իր այն ասածը, թե դա «սարայ» է. «Սարայ» ցախաբուն, եւ պնդում եմ, որ այդպես է, եւ նրանք, որոնք պաշտպանում են` դեմագոգ են»:
Լրագրողների այն դիտարկմանը, թե Հրանտ Թոխատյանն ասաց, որ այդ կարծիքին չէ, Հրանտ Թոխատյանը դեմագո՞գ է:
Կարդացեք նաև
«Այո, այդ հարցում այո»,-ասաց Լեւոն Իգիթյանը:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ով է սրան իրավունք տվել այս լեզվով խոսելու: Ով ես դու: Ինչ ես արել քո կյանքում: Կենսագրությանդ միակ դրականն այն է, որ Հենրիկ Իգիթյանի եղբայրն ես: Դա էլ քո կամքից անկախ է եղել: Լրագրողներին խորհուդ կտայի սրան հարցեր չտալ: Սա ոչ մավորական է, ոչ մասնագետ: