Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի դոպինգային սկանդալներին ՎԱԴԱ-ն տրամաբանական հանգուցալուծում տվեց

Մարտ 18,2016 16:20

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը՝ ՎԱԴԱ-ն, Ադրբեջանին հեռացրել է Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպությունից:

Փետրվարի 5-ից 7-ը Ծաղկաձորում կայանալիք Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության գործկոմի նիստին առաջին անգամ կմասնակցի այդ կազմակերպության յոթ երկիր, քանի որ Համաշխարհային հակադոպինգային գործակալության որոշումով Ադրբեջանն այլեւս այդ կազմակերպության անդամ չէ:

Այս առիթով Հայաստանի հակադոպինգային գործակալության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանն Aravot.am-ին ասաց. «Հարցը վաղուց էր հասունացել եւ որոշումը սպասելի էր: Այս տարվա հունվարին Թաիլանդում կայացած տարածքային հակադոպինգային կազմակերպությունների համաժողովում հայտարարվել էր, որ այդ կազմակերպություններում կան երկրներ, որոնք լիարժեք չեն կատարում իրենց պարտականությունները, ուստի ՎԱԴԱ-ն որոշում է այդ երկրներից ազատվել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031