Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյանը (Շմայս) կդիմի՞ ԱԺ էթիկայի հանձնաժողով`Նիկոլ Փաշինյանի դեմ

Մարտ 18,2016 16:15

«Յուրաքանչյուր ընդդիմադիր իր մոտեցումն ունի, սակայն ես կցանկանայի, որ ճիշտ ընկալվի ընդդիմություն ասվածը: Ընդդիմությունը պետք է կառուցողական լինի, ոչ թե միշտ չհամաձայնի այն լավ առաջարկների հետ, որոնք ներկայացնում է իշխանությունը: Սակայն ո՞վ է մեզ մոտ ընդդիմությունը, դա դուք պետք է գնահատեք»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`հավելելով, որ ինքը հարգանքով է վերաբերվում բոլոր ընդդիմադիր ուժերի գործունեությանը:

Հիշեցնենք, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ ինքը մեկ իրական ընդդիմադիր ուժ գիտի:

Հակադարձելով, ընդդիմադիր գործիչների այն դիտարկումներին, որ իշխանությունները քաղաքական կամք չունեն թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «ԸՕ-ից բողոքում են այն քաղաքական ուժերը, որոնք որ հաշվարկել են իրենց ռեսուրսը և հասկացել են ու խիստ կասկածանք ունեն գալիք ընտրություններում իրենց հաջողությունների վրա: Հասկացել են, որ ոչ միայն չեն կարող լինել մեծամասնություն, այլև կասկածի տակ է խորհրդարան մտնելը, և դրա համար ամեն բան անում են: Պետք է քաղաքական կամք, և մենք պետք հասնենք նրան, որ ընտրությունները լինեն թափանցիկ: ԸՕ-ն պետք է լինի այնպիսին, որ հաշվի առնվի ընդդիմության և հանրության առաջարկները, որպեսզի փարատվեն կասկածները»:

Լրագրողների հետաքրքրվեցին`ինքն ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ-ական պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի օրենսդրական ինտելեկտին, նրանք տեղ կունենա՞ն հաջորդ խորհրդարանում: «Մենք այս հարցին միշտ անդրադարձել ենք և ասել ենք, որ մենք իրավունք չունենք որևէ մեկի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին արգելել: Ժողովուրդը պետք է որոշի, թե ով պետք է լինի խորհրդարանում, թե ինչպիսի պատգամավոր պետք է լինի ԱԺ-ում: Որևէ մեկին ասել, թե դու իրավունք չունես մասնակցել ընտրություններին, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ: Ես այն կարծիքին եմ, որ խորհրդարանում չպետք է լինեն միայն տեսաբաններ, պետք է լինեն նաև ոլորտի մասնագետներ: ԱԺ-ն պետք է խայտաբղետ լինի, և լինեն նաև փորձով մարդիկ: Կամ շատ խոսող պատգամավորներ և պատգամավոր, որոնք քիչ են խոսում, բայց շատ են հանդիպում իրենց ընտրազանգվածի հետ և բարձրացնում են հանրությանը հուզող հարցերն ու խնդիրները: Հանրության ճնշող մեծամասնությունը կողմ է ժողովրդին լսել ցանկացող պատգամավորներին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Vahram-Baghdasaryan

Անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Ավագյանի և Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի պահվածքին, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Կան գրագետ բառապաշարով պատգամավորներ և կան պատգամավորներ, որոնք այդքան էլ հարուստ բառապաշար չունեն, այդ է իրենց լեքսիկոնը: Սակայն ես հորդորում եմ, որ մենք նման բառապաշարով խորհրդարանում չխոսենք, ԱԺ-ում շոուներ չսարքենք: Սակայն ես չեմ կարող բոլորին լռեցնել: Քննադատում եմ, սակայն կարծում եմ, որ միջադեպի կողմերն իրար արժանի էին խոսում: Ես ասելու եմ մեր պատգամավորներին, որ իրենք էլ իմանան Էթիկայի հանձնաժողովի և դատարանների տեղը, որ ոչ միայն պաշտպանվեն, այլ իրենք էլ դիմեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031