Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Թոխատյանը հավատում է, որ Հին Երեւանի քարերը համարակալված  պահվում են (Տեսանյութ)

Մարտ 18,2016 16:08

«Նիստի ժամանակ չէ, առանձին քննարկել ենք, առաջարկել երիտասարդ ճարտարապետներ ներգրավել, որոնք գուցե զարգացման նոր ծրագրեր կառաջարկեն»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց դերասան, ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Հրանտ Թոխատյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մշակութային արժեք հանդիսացող հին շենքերի քանդման, ձեւափոխման եւ այլ հարցով նա չի բարձրաձայնում ավագանու նիստերին, քանի որ ավագանու անդամ է, այլ գործընկերներով ասուլիս է հրավիրում:
Պարոն Թոխատյանը, որ քաղաքապետարան էր եկել Երեւան քաղաքի Ավագանու նիստին մասնակցելու, ասաց, որ ինքը այդ հարցը նիստում չի բարձրացրել, քանի որ բացակայել է հանրապետությունից:

Մանրամասները` տեսանյութում

Հրանտ Թոխատյանը խոստովանեց, որ ինքն էլ մյուսների պես լռում է, երբ համատարած հին շենքերը քանդվում են: Նրա խոսքերով. «Այո, տանը, ընկերական շրջապատում դրա մասին խոսում ենք, իսկ հրապարակավ` ոչ: Դեռ այն ժամանակ, երբ շենքերը համարակալվում էին, ասում էինք եկեք հիմիկվանից զբաղվենք: Հիմա մենք ստացել ենք պատասխան, որ անհետացած չէ եւ երբ որ կվերականգնվի Հին Երեւան թաղամասը, ինչպես որ պլանավորվում է, այդ շենքերը կվերադառնան իրենց տեղը: Տեսնենք»:

Հրանտ Թոխատյանն ասաց, որ այս հարցով էլ դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ ստացել պատասխան, որ շենքերը համարակալված եւ պահված են:

Հարցին, թե հավատ ներշնչո՞ւմ է Հին Երեւան ծրագիրը, քանի որ դրա մասին տասը տարի է խոսվում է, պարոն Թոխատյանն ասաց`«Կան ժամանակահատվածներ, որոնց ընթացքում դա պետք է կատարվի, եկեք սպասենք»:

Հրանտ Թոխատյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե կիսո՞ւմ է արդյոք ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանի կարծիքը, թե Արամի 30 հասցեում քնադված շենքը «սարայ» է, ինչպես որ բնութագրել էր պարոն Իգիթյանը: Պարոն Թոխատյանն ասաց, որ իր գործընկերոջ կարծիքը չի կիսում, իսկ թե ինչու է նա այդպես կարծում` հարցնենք Իգիթյանին:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Այդ քարերը այդպես համարակալած էլ կմնան: Մի հարյուր տարի հետո կասեն այստեղ Երևանն է եղել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031