Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանին մտահոգում է ընտրական տեղամասում լրագրողների սահմանափակ թիվը

Մարտ 18,2016 16:04

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը մարտի 18-ին «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագծի շուրջ քննարկման ընթացքում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին երկու հարց ուղղեց:

Մարգարիտ Եսայանի առաջին հարցը վերաբերվում էր ընտրատեղամասում լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակմանը: Նա նշեց, որ բազմիցս ընտրություններ է լուսաբանել, եւ հասկանում է, որ բավարար չի լինելու, որպեսզի ամբողջ սպեկտորը ներկայացվի եւ լուսաբանումը անկողմնակալ լինի: Մարգարիտ Եսայանը հետաքրքրվեց, թե որքա՞ն է հնարավորությունն այդ թիվը փոխելու:

Դավիթ Հարությունյանը առաջարկեց միասին որոշել եւ սահմանել լրագրողների եւ դիտորդների թիվը:

Մարգարիտ Եսայանի մյուս հարցը ընտրատեղամասը տեսանկարահանելու մասին էր: Նա խնդրեց մանրամասնել, թե ինչու հնարավոր չէ ամբողջական եւ միասնական կենտրոնից տեսանկարահանելը:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ իր համոզմամբ, տեսախցիկը ոչ մի հարց չի լուծելու. «Դրա համար առաջարկեցինք ցանկացած վստահված անձ լուսանկարի այն, ինչ խնդրահարույց է համարում: Լավագույն լուծումը լինի, որ պահպանենք գործողը, ով ուզում է, ինչ ուզում է լուսանկարահանի: Օնլայն հեռարձակում հնարավորություն է ընձեռելու այն անձանց, որոնք խոստացել են մասնակցել ընտրություններին, նայել եւ հետեւել: Ոչ օնլայն տեսանկարահանելը խնդիր չէ»:

Մարգարիտ Եսայանը արձագանքեց, որ կարծես թե համամիտ է Դավիթ Հարությունյանի հետ, սակայն խնդրեց վերանայել լրագրողների եւ դիտորդների թիվը. «Որովհետեւ գիտեմ, թե ինչ է նշանակում, որ սահմանափակ թվով է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031