Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջադեպ ԸՕ նախագծի քննարկման ընթացքում. Արամ Մանուկյանը լքեց ԱԺ նիստերի դահլիճը (Տեսանյութ)

Մարտ 18,2016 15:45

Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներն են:

Երբ հարց տալու հերթը Մարգարիտ Եսայանին էր, Արամ Մանուկյանը վրդովվեց, որ հերթագրումը խախտվել է: Ըստ նրա, երբ իրենք գրանցվել են, այդ պատգամավորները դեռ դահլիճում չէին, կեղծիք է կատարվում:

Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ իրենց օգնականները գրանցումը նաեւ թղթային են ուղարկել:

«Այսինքն՝ սա դուք կեղծում եք, արդարությունի՞ց եք խոսում»,- ասաց Արամ Մանուկյանը եւ Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեց, թե նա որտեղ էր, որ ինքը գրանցվում էր: Մարգարիտ Եսայանը պատասխանեց, որ դահլիճում էր: Արամ Մանուկյանը պնդեց, որ ինքը նստած էր, երբ Մարգարիտ Եսայանը մտավ դահլիճ եւ նստելու տեղ չկար:

«Եթե պարոն Մանուկյանին դա կօգնի, թող ինքը խոսի իմ փոխարեն»,- պատասխանեց Մարգարիտ Եսայանը:

Արամ Մանուկյանը լքեց նիստերի դահլիճը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031