Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Ռուսաստանը ոչ թե Սիրիայից է դուրս գալիս, այլ՝ իրավիճակից»

Մարտ 18,2016 15:25

«Պարտադիր չէ հավատալ ամեն տեսակի հայտարարություններին։ Այն, ինչ տեղի ունեցավ, կոչվում է ելքի ռազմավարություն։ Ռուսաստանը ոչ թե Սիրիայից է դուրս գալիս, այնտեղ նա, իհարկե, մնում է, այլ՝ ստեղծված իրավիճակից։Նա դուրս է գալիս այս իրավիճակից, քանի որ կատարել է իր առաջադրանքները»,- այս մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարեց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ըստ նրա՝ խոսքն այն մասին չէ, որ Ռուսաստանը հենց Սիրիայում է ավարտել իր առաջադրանքները. «Հենց Սիրիայում Ռուսաստանը հստակ հետաքրքրություններ չունի եւ այդ երկիրը մտնելով նա ոչ թե ռազմական նպատակ էր հետապնդում, այլ՝ քաղաքական։ Այդ նպատակը ես երեք մասի կբաժանեի։ Առաջինը եւ ամենակարեւորը Ռուսաստանի հետ համագործակցության մակարդակի բարձրացումն է։ 2014 թվականի մարտին Ուկրաինայում տեղի ունեցող փոփոխությունների ընթացքում Ռուսաստանի վրա ընդհանրապես ուշադրություն չդարձրեցին ։ Այժմ Ռուսաստանն ուզում է ցույց տալ, որ իր հետ պետք է հաշվի նստել»։

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Ռուսաստանին հաջողվել է իրականացնել այս առաջադրանքը. «Երկրորդ ռազմավարությունն Ուկրաինան է: Ի նկատի ունեմ այն, որ Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ուկրաինայի մասին քաղաքավարի կերպով մոռացել են։ Երրորդն այն է, ինչ տեղի ունեցավ հենց Սիրիայում։ Բաշար Ասադն այժմ մաս է կազմում սիրիական երկխոսության։ Եվ նրան այդ վիճակում ճանաչում են Ամերիկան եւ Եվրոպան, ինչը նախկինում չկար»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Իսկ հարցի կարեւոր տեխնիկական կողմն ինչու է անտեսվում? Ամեն մի ինքնաթիռ 200 – ից ավել մարտական թռիչք է կատարել, նրանց մեծ մասն էլ նոր չէր: Պիտի անպայման օդում խափանվեին ու խայտառակ լինեին? Կնորոգեն, կյուղեն, տղեքին սանատորիա կուղարկեն, բոմբ, ռակետ կպահեստավորեն ու կսպասեն թե ուստեն ինչ կասի: Վերջապես այդքան երկաթն ու վառոդը մի բանի պետք պիտի գար թե ոչ? Պահն իսկապես հարմար է ընտրվել – թափները ցույց են տվել, հիմա կարող են հանգիստ նստել ու ,,ռազբորկա,, անել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031