ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը մոնիտորինգ է անցկացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչը նրա առաքելության մասն է կազմում։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ մամուլի հաղորդագրությունից։
«Ես երկու կողմից տեղեկություն ստացա սահմանին վերջին զարգացումների վերաբերյալ եւ լսեցի նրանց մտահոգությունները։ Երկու կողմերն էլ շեշտեցին, որ գյուղերը մոտ են գտնվում առաջնագծին եւ քաղաքացիականները մեծ վնասներ են կրել հրադադարի խախտումներից, ինչը նրանց մոտ որոշակի մտահոգություններ է առաջացնում»,- հայտարարել է Կասպրշիկը։
ԵԱՀԿ գործով նախագահի անձնական ներկայացուցիչը հաշվի առնելով այն, որ առաջիկայում լինելու են Նովրուզ Բայրամ եւ Զատիկ տոները, ասել է՝ «Կոչ եմ անում կողմերին խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ շփման գծում ու սահմանին խուսափել ցանկացած գործողությունից, որը կհանգեցնի լարվածության աճի»։
Անջեյ Կասպրշիկը նաեւ տոների կապակցությամբ այս տարածաշրջանի մարդկանց լավագույն մաղթանքներն է հղել։
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ