Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկը կգործարկի «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի ProtoCRM համակարգը

Մարտ 18,2016 15:06

Մինչև 2016թ.-ի մայիսի վերջը Յունիբանկը նախատեսում է ամբողջովին անցում կատարել «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված նոր CRM համակարգին: Առաջին անգամ «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ը ներդրեց վարկավորման ավտոմատացված Salesforce CRM-համակարգ Յունիբանկում 2013թ.-ին: Այդ ժամանակվանից ի վեր բանկը մշակել է սպառողական վարկավորման մոտ 611 հազար հայտ, որից 50%-ը հաստատվել է: 2015թ.-ին Յունիբանկի վարկային կոնվեյերը մշակել է ավելի քան 221 հազար հայտ:

ProtoCRM-ը, որը կներդնի Յունիբանկը, պատկանում է CRM-համակարգերի նոր սերնդին և մշակված է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի կողմից: ProtoCRM ամպային համակարգը հնարավորություն է տալիս լուծելու բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջանում են մեծ քանակով հաճախորդներ ունեցող ընկերությունների մոտ, օրինակ` հաճախորդային բազայի վարումը մեկ համակարգում, վաճառքների ուղու կառուցում, անվճար և արդիական վերլուծության տրամադրում ցանկացած ժամանակ:

Protobase Loanstation մոդուլը (վարկավորման գործընթացի ավտոմատացում) թույլ կտա Յունիբանկին առավել արդյունավետ գնահատել հաճախորդի վարկունակությունը, կառուցել հաճախորդի պրոֆիլը` հիմնվելով սեփական վիճակագրական բազայի վրա, և բացառել մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում կայացնելիս: Դրա հետ մեկտեղ վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը մեկ րոպեում:

«Յունիբանկը Հայաստանում առաջին բանկերից մեկն էր, որ ամբողջությամբ ավտոմատացրեց սպառողական վարկավորման հայտերի ուսումնասիրման գործընթացը: Դա հնարավորություն տվեց մեզ շատ արագ և զգալի ընդլայնել մեր դիրքը սպառողական վարկավորման շուկայում: Անցում կատարելով ProtoCRM համակարգին, մենք լուծում ենք ադմինիստրատիվ և IT ծախսերի խնդիրը` պահպանելով համակարգի բարձր որակի աշխատանքը: Մարտի մեկի դրությամբ մեր մանրածախ վարկերի քանակը գերազանցում է 188 հազարը», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Մեսրոպ Հակոբյանը:

 

Յունիբանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031