Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջվեց ուժեղացնել դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկումը

Մարտ 18,2016 15:03

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավարների, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեցին դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկման համակարգի ուժեղացմանն առնչվող հարցեր։

Կարևորվեց հատկապես կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղամիջոցների կիրառման ժամանակ հիվանդների վարման ընթացքում կողմնակի ազդեցությունների քարտերի վարումը։

Նախարարը հանձնարարեց շրջաբերական ուղարկել բուժհաստատություններին, որպեսզի բոլոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ժամանակին և հաստատված ձևի համաձայն տեղեկացնեն Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին։ Միաժամանակ հանձնարարեց Դեղերի փորձագիտական կենտրոնում կլինիկաների մասնագետների մասնակցությամբ ձևավորել խումբ` հավաքագրված տեղեկատվությունը հանգամանալից վերլուծելու նպատակով։

Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև փորձագիտական կենտրոնում ձևավորված դեղատնտեսագիտական բաժնի աշխատանքների ակտիվացման խնդրին։ Հանձնարարեց դեղերի որակը և արդյունավետությունը գնահատելիս առաջնորդվել նաև դեղատնտեսագիտական մշակված մեթոդաբանությամբ։

«Պետք է ձգտենք, որ գոնե սոցիալական հիվանդությունների բուժման նպատակով կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերը գրանցելիս ունենանք դրանց դեղատնտեսագիտական վերլուծությունը` արտադրվող կամ այլ երկրում իրականացված մեկ տարվա դիտարկման արդյունքներով»,-ասաց նախարարը` կարևորելով նաև հետգրանցումային շրջանում դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկման համակարգի ուժեղացումը, նոր մոտեցման ձևավորումը։

Նախարարին զեկուցվեց, որ դեղերի կողմնակի ազդեցությունների գրանցման և վերլուծման համակարգն ակտիվացնելու նպատակով կազմակերպվել են բժիշկների երկամսյա դասընթացներ։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031