Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Ցուցակները չպետք է լինեն բացարձակ գաղտնի»

Մարտ 18,2016 14:50

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին կազմակերպել էր քննարկում «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագծի շուրջ: Քննարկման ընթացքում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ուղղեց իր հարցերը:

Նաիրա Զոհրաբյանը համարում է, որ հիմնական խնդիրը քվեարկած ցուցակների հետ է կապված, եւ թույլ է տալիս բացառել կրկնաքվեարկությունը: Իրեն հետաքրքիր էր, թե Դավիթ Հարությունյանը ինչո՞ւ է դեմ:

«Քվեարկած անձանց ցուցակների մասին իմ դիրքորոշումը բազմիցս արտահայտել եմ: Ցուցակները չպետք է լինեն բացարձակ գաղտնի, եւ բոլոր շահագրգիռ անձանց պետք է հասանելի լինեն: Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք մեխանիզմ, որ դիտորդները եւ վստահված անձինք պետք է ներկայացնեն պահանջներ եւ նրանց մինչեւ երկու ժամով կտրվեն ցուցակները: Ապացույցը ցուցակն է, իսկ այս դուրս գրումը եւ քաղվածքներ անելը նպատակ է հետապնդում պատշաճ կազմել հայցը: Երկու ժամը պայմանական է, այդ հարցը միասին կարող ենք քննարկել»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը:

Նաիրա Զոհրաբյանի մյուս հարցը վերաբերվում էր ԶԼՄ-ների եւ դիտորդների թվին, ըստ նրա Խաչատուր Քոքոբելյանի առաջարկած տարբերակը, որ հավատարմագրվելիս ԶԼՄ ներկայացուցիչը ապացուցի, որ որոշ ժամանակում աշխատել է տվյալ լրատվամիջոցում: Ըստ նրա, կուսակցությունները կարող են գրանցել լրատվամիջոցներ եւ լրատվամիջոցների անվան տակ իրենց վստահված անձանց ուղարկել տեղամաս:

«Բացարձակ հարցը լուծելը հնարավոր չէ: Քիչ հավանական եմ համարում, որ այսօրվանից մեկը ԶԼՄ գրանցի, աշխատավարձ վճարի, որ ընտրություններին ուղարկի ընտրատեղամաս»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նաիրա Զոհրաբյանը խնդրեց թիվ տրամադրել, թե քանի քաղաքացի է մինչեւ 2008 թվականը ստացել անձնագիր: Այդ թիվը 854 հազար անձ է: Լսելով թիվը՝ Նաիրա Զոհրաբյանը բացականչեց՝ «Այսինքն՝ վերջ, էլի»:

«Տիկին Զոհրաբյան, վերջը չի, սկիզբն է: Սա նշանակում է՝ եթե տեսնեք մոնիտորի վրա, որ բացակայում է, նշանակում է՝ պետք է ուշադիր լինել: Չկա, չկա, սա մեր երկրի վիճակն է: Եթե մի դոնոր կազմակերպություն գումար տրամադրեր եւ կարողանայինք ID քարտ տրամադրել, մենք պատրաստ էինք հրաժարվել անձնագրով քվեարկությունից: Ցավոք սրտի, նման առաջարկություն չունենք, ունենք փաստեր»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նաիրա Զոհրաբյանը, լսելով հարցերի պատասխանը, ասաց, որ ԲՀԿ-ն ունի առաջարկների փաթեթ, եւ իրենք պատշաճ կարգով կներկայացնեն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031