ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը արմատներով Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղից է: Նա ծնվել է Իջեւան քաղաքում, միջնակարգ դպրոցն ավարտել Վանաձորում:
2008թ. Հովհաննես Հովսեփյանը եւ Ռուսաստանում բնակվող նրա գործարար եղբայրը՝ Հակոբը սահմանամերձ Վազաշենի 1700-ամյակին նվիրված, գյուղի կենտրոնում, ճանապարհի եզրին կառուցել են մեծ կոթող, որի բացմանը մասնակցեց Սերժ Սարգսյանը:
Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանին հարցրինք՝ Հովհաննես Հովսեփյանը որքանո՞վ է կապված Վազաշենի հետ: Ասաց, որ Հովսեփյանները սահմանամերձ Վազաշենում հորական տուն ունեն, Հովհաննես Հովսեփյանի մայրը եւ հորաքույրը պարբերաբար Երեւանից եւ Վանաձորից այցելում են գյուղ:
Գյուղապետը հայտնեց, որ Հովսեփյան եղբայրները Վազաշենի ամեն նորածնի տրամադրում են 100 հազար դրամի չափով օգնություն: Հարցրինք, թե այդ նվիրատվությունը Հովսեփյան եղբայրներից ո՞րն է կատարում: Գյուղապետի խոսքերով՝ նրանք միասին են, իրենք չեն տարբերակում, թե եղբայրներից որն է օգնում:
Կարդացեք նաև
Լ. Բադիրյանը ջերմ արտահայտվելով Հովհաննես Հովսեփյանի մասին,նրան մաղթեց ավելի բարձր պաշտոններ: Վազաշեն համայնքի ղեկավարին հարց տվեցինք՝ 2013թ. աֆրիկյան ժանտախտից Վազաշենում սատկեց մոտ 170 խոզ, դրա դիմաց պետական բյուջեից փոխհատուցում չեղավ, ինչո՞ւ այդ խնդրով չեն դիմել Հովհաննես Հովսեփյանին: Նա ասաց, որ այդ խնդիրը գյուղնախարարության, կառավարության իրավասության շրջանակներում էր:
Իջեւանի տարածաշրջանից տեղեկացանք, որ Հակոբ Հովսեփյանը Մոսկվայում մեծ գործարար է, նախկինում, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվա էր մեկնում, նրա տանն էր գիշերում: Իջեւանցիների ասելով՝ Հակոբ Հովսեփյանը Հայաստանում բիզնեսներ ունի, այդ թվում՝ բանկերից մեկի սեփականատեր է,իսկ Հովհաննես Հովսեփյանը հետեւում է, որ այդ բիզնեսները զարգանան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Մի հատ նայեք իր եղբայր էդ ինչ բիզնես ունի դրսում, որ էդքան լավ է իրեն զգում? մեկ էլ նայեք դրա քույրը, որ ծննդատան տնօրեն է ինչու մարդկանց ամիսներով աշխատավարձ չի տալիս , թող նալոգովու եղբայրը զբաղվի նախ քրոջով, հետո ուրիշներց պոկած գումարևներով սուտ բարեգործություններ չանեն