Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը քաղաքական դաշտում մեկ իրական ընդդիմադիր ուժ է տեսնում (Տեսանյութ)

Մարտ 18,2016 14:29

Դուք ուրա՞խ եք, որ ՕԵԿ-ը միանում է ձեր առաջարկներին՝ հարցին, այսօր խորհրդարանական ճեպազրույցներում, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ուրախ ենք ցանկացած հարցի համար, որը տանում է կոնսոլիդացիա: Ամենաշատը կուրախանանք, որ ՀՀԿ-ն միանա»:

Խոսքը ՀԱԿ-ի նախաձեռնած միասնական պլատֆորմի մասին է`ԸՕ-ի շուրջ: ՀԱԿ-ը շատ է կարեւորում այնպիսի Ընտրական օրենսգրքի գոյությունը, որը կհաստատի լրջագույն հասարակական վերահսկողություն ընտրությունների արդյունքների վրա, որը, Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ, արդեն ձեւավորվում է:

«Ո՞րն է նպատակը, երբ շմայսատիպ ՀՀԿ-ականները նման արտահայտություններ են անում ԱԺ դահլիճում»,- հարց հնչեցրեց ընդդիմադիր գործիչը`ինքն էլ պատասխանելով. «Իրենք հասկանում են, որ դա շոու է, որն իրենց վարկանիշն է գցում: Իրենք գնում են այդ շոուներին, նաեւ հեռուստատեսություններով են անընդհատ դրանք պտտում`շեղելու համար հասարակության ուշադրությունն իրական օրակարգից: Ճնշումները, նաեւ միջազգային հանրության, շատ մեծ են»:

Խոսելով ՀԱԿ-ի առաջարկած միասնական պլատֆորմի մասին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել էր, որ իրենք դրան չեն միանում, քանի որ ՀԱԿ-ում ավտորիտար ռեժիմ է, որի ակունքներում Լեւոն Տեր-Պետրոսյանն է: «Շնորհակալ եմ Զարուհի Փոստանջյանին` այդ տեղեկությունների համար, ավտորիտար ռեժիմ չեմ զգացել, երեւի զգայարաններս լավ չեն աշխատել: Շնորհակալ եմ, որ տեղյակ է պահել»,- ի հեճուկս լրագրողների սպասելիքների՝ իր խոսքն այսպես ձեւակերպեց Լեւոն Զուրաբյանը:

Քանի՞ ընդդիմադիր ուժ եք ճանաչում քաղաքական դաշտում, այդ թվում նաեւ խորհրդարանում`հարց հնչեց: «Ընդդիմադիր ուժ շատ եմ ճանաչել, իսկ ռեալ ընդդիմադիրը մեկն է»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: «ՕԵ՞Կ-ը, ԲՀԿ-ն՞»,- լրագրողների հարցերին էլ հակադարձեց. «Կռահումը թողնում եմ ձեզ»:

Հաջորդ հարցին`ինչպե՞ս եք պատկերացնում կոնսոլիդացիան ոչ ռեալ ընդդիմադիրների հետ, պատասխանեց, որ աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոխվում, անգամ իշխանական ուժերն են անցնում ժողովրդի կողմը. «Մի զարմացեք, որ որոշ ուժեր կարող են իշխանության մեջ լինել, հետո ընդդիմադիր, անկեղծ ընդդիմադիր դառնալ, նորից կոալիցիա մտնել…Քանի դեռ ժողովրդի անկեղծ ընդդիմադիր կորիզը կա, հույսը երբեք կորած չէ, որ կարելի է իշխանության վերարտադրությունը կանխել»:

ՀԱԿ-ի նախընտրական խոստումների մասին`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031