Լրահոս
Օրվա լրահոսը

Սարոյեանի «Մարդկային Կատակերգութիւնը» գիրքի հիման վրայ Մէկ Ռայեանի նկարահանած ֆիլմը մրցանակի արժանացած է. yerakouyn.com

Մարտ 18,2016 13:15

Հոլիվուտեան դերասանուհի Մէկ Ռայեանը ամերիկահայ գրող Ուիլեըմ Սարոյեանի «Մարդկային կատակերգութիւնը» ստեղծագործութեան հիման վրայ նկարահանած ֆիլմին համար արժանացած է մրցանակի:

Ըստ Գանատայի Howizonweekly-ին՝ Ռայեանի բեմադրական նուիրակելի ֆիլմը, որ ստացած է «Իթաքա» անուանումը, ներկայացուած է «Սոնոմա» միջազգային փառատօնին:

Մարտ 31-ին կայանալիք ձեռնարկին Մէկ Ռայեանը հայ գրողի ստեղծագործութեան հիման վրայ նկարահանած ֆիլմի համար կ’արժանանայ Sonoma Salute մրցանակին: Ձեռնարկը պիտի մեկնարկէ «Իթաքա»-ի ցուցադրութեամբ:

Վէպին գործողութիւնները տեղի կ՝ունենան ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքին մէջ` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներուն: Գլխաւոր հերոսը 14-ամեայ Հոմեր Մագաուլէյն է, որուն աւագ եղբայրը` Մարքուսը, գացած է պատերազմ` ընտանիքին (այրիացած մօր, աւագ քրոջն ու 4-ամեայ եղբօրը) ձգելով Հոմերու խնամքին տակ:

Ֆիլմի նկարահանման գաղափարը Ռայեանի մօտ ծագած է գիրքը կարդալու ընթացքին, երբ ան կ՝ամուսնալուծուէր, իսկ որդին, որ նոյնպէս նկարահանուած է ֆիլմին մէջ, 8 տարեկան էր: «Ես շարունակ կը մտածէի` արդեօք անոր հետ ամէն բան կարգի՞ն է: Ես գտայ այս գիրքը, եւ ատիկա այնքան շատ բաներու մասին էր… Այնտեղ այնքան հիանալի գաղափարներ կային»,- պատմած է Մէկ Ռայեանը:

«Իթաքա» ֆիլմը շարժանկարի վարձոյթ ներկայացուած է 2015 թուականի Հոկտեմբեր 23-ին: Այնտեղ կը խաղան Մէկ Ռայեանը, անոր որդին` Ճէք Քուէյտը, Թոմ Հենքսը, Սեմ Շեփարտը:

yerakouyn.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031